News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանն աղետաբեր ու ոչ կոմպետենտ է:Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրգրողների հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

Դիտարկմանը, թե ինչո՞ւ էր Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամանակին համագործակցում այդ «ոչ կոմպետենտ» անձի հետ, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ժողովրդին ոգեւորելու հարցում ինքը եղել է կոմպետենտ, բայց մենք երբեք չենք նախատեսել իր համար պետական կառավարման որեւէ դեր: Մենք շատը լավ հասկացել ենք, որ նա իրականում պետական լավ կառավարիչ չէ: Ինքը ոգեւորելուց լավ է, մնացած բոլոր բաներից՝ զրո, եթե ոչ մինուս: Դա պրոբլեմ է երկրի համար»:

Հարցին, թե եթե 2008-ին Տեր-Պետրոսյանին հաջողվեր վերցնել իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը ոչինչ չէր ստանալո՞ւ, իրեն միայն օգտագործել են ժողովրդին ոգեւորելու համա՞ր, նա պատասխանեց. «Ոչ մեկ ոչ մեկին չի օգտագործել, ինքն ինքնուրույն է եկել, միացել շարժմանը: Սա չի նշանակում, որ մենք պատրաստվում էինք պաշտոն տալ իրեն: Պետությունը պետք է կառավարեն մարդիկ, որոնք ունակ են դա անելու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ