News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 14
Տեսնել լրահոսը


Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ եւ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու են «Հայաստան» դաշինքի ներքո։ Այս մասին այսօր՝ մայիսի 9–ին, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ եւ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների քաղաքական համագործակցության մեկնարկի հանդիսավոր միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Այսօր մեր ժողովրդի հաղթանակի օրն է՝ Շուշիի ազատգրման օրը, սակայն այդքան թանկ գնով ձեռքբերված հաղթանակը խլված է մեզանից։ Հազարավոր նվիրյալների կյանքի գնով ազատագրված հայրենիքը կրկին հայտնվել է գերության մեջ։ Խոցված է մեր արժանապատվությունը, մեզ փորձում են կոտրել ու ոչնչացնել, այսօր հայ ժողովրդի պատմության ամենաճակատագրական պահերից մեկն է, համակողմանի ճգնաժամի մեջ ենք՝ ռազմաքաղաքական, բարոյահոգեբանական, սոցիալ–տնտեսական։ Մենք շարունակում ենք պայքարը ընդդեմ ստի, ամբոխավարության, անարդարության ու ապաշնորհության։ Երեք տարի շարունակ սրանց կողմից ներազգայկին ատելության սերմանումը, բաժանարար գծերի անցկացումը բերեցին հազարավոր զոհեր, կորուստներ ու պարտություն, ուստի մենք վերահաստատում ենք ուղիղ 6 ամիս առաջ սկսված մեր պայքարի հաղթական ավարտի անհրաժեշտությունը։ Պարտության մարմնացում, հողին ու հային դավաճանած չարիքի իշխանությունը պետք է հեռացվի, մենք դա անելու ենք, անելու ենք միասին հանուն հայաստանի»,– հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանն ընդգծեց, որ առաջիկա ընտրությունը ամենապատասխանատուն ու ճակատագրականն է լինելու։

«Սա ընտրություն է ազգայինի ու ազգադավի, արժանապատվության ու ստրկամտության, պատասխանատվության ու ամբողախավարության,  աշխատանքի ու ձրիակերության, անկեղծության ու ստախոսության, անվտանգ  ապրելու, զարգանալու ու անհեռանկար ապագայի միջեւ։ Սա պետություն ունենալ– չունենալու խնդիր է։ Այս գիտակցություն է, որ  ՀՅԴ–ին բերեց ուժերը համախմբելու միասնական ճակատով հանդես գալու որոշմանը»,– ասաց նա ու հավելեց.

«Մենք մեր ժողովրդին ներկայանում ենք հաղթանակներ կերտած, ճգնաժամեր հաղթահարած, պետության կառուցման գործում հաջողած, փորձով ու գիտելիքով, արժանապատվությամբ ու վճռականությամբ, հավատով ու գաղափարականությամբ օժտված հավաքականությամբ։ Մենք հրաշքներ չենք խոստանում, բայց  երաշխավորում ենք քրտնաջան աշխատանքով արագորեն  երկիրը դուրս բերել այս վիճակից ու կառուցել ուժեղ Հայաստան, մենք դա մի անգամ արդեն արել ենք՝ Ռոբերտ Քոչարյանի հետ, պատրաստ ենք անել նաեւ հիմա, հանուն Հայաստանի, հանուն հայության, հանուն ներկայի ու ապագայի, մենք չենք հաշտվելու պարտության հետ, մենք  ոտքի ենք կանգնելու, վերականգնելու ենք ՀՀ  քաղաքացիների, բոլոր հայերի ազգային  արժանապատվությունը։ Մենք գալիս ենք հաստատելու արժանապատիվ խաղաղություն, եւ ներազգային համերաշխություն, մենք գալիս ենք ապահովելու տնտեսական զարգացում, եւ սոցիալական արդարություն, մենք գալիս ենք իրականացնելու մարդու  առողջապահական, կրթական, հոգեւոր, մշակութային կարիքների բավարարման ուղղված արդյունավետ կառավարում։ Մենք գալիս ենք ապահովելու արդարություն ու օրենքի առաջ բոլորի հավասարություն, մենք գալիս ենք համախմբելու Հայաստանի, Արցախի  ողջ հայ ժողովրդի ներուժը, մենք գալիս ենք  կերտելու՝ ապրելու Հայաստան։ Մենք գալիս ենք միավորելու բոլորին, աշխատավորին, գյուղացուն, մտավորականին, բժշկին, ուսուցչին, երիտասարդին, տարեցին, եւ միասին հաղթանակ կերտելու»,– ասաց Իշխան Սաղաթելյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ