News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Արցախին արդեն իսկ հասցրած վնասներին զուգահեռ, այս իշխանությունները իրական սպառնալիք են ստեղծել Հայաստանի ողնաշարը համարվող Սյունիքի համար, իսկ Սյունիքը Հայաստանի այն մենակետն է, որով սկսվում, բայց չի ավարտվում Հայաստանի ու Արցախի անվտանգությունը։ Այս մասին այսօր՝ մայիսի 9–ին, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ եւ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների քաղաքական համագործակցության մեկնարկի հանդիսավոր միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց «Վերածնվող Հայաստան» կուսկացության նախագահ Վահե Հակոբյանը։

«Վերածնվող Հայաստան» կուսակցություն կորիզը Սյունիքի համայնքների ղեկավարներն են, մարդիկ, որոնք մինչեւ պատերազմը, պատերազմի ընթացքում, ու դրանից հետո էլ  արել են եւ անում են ամեն ինչ Սյունիքի ու Արցախի անվտանգության համար։ Մենք մեր ակունքներով սյունյաց կուսակցություն ենք, սակայն մեր գաղափարներով ու ծրագրերով  համապետական քաղաքական ուժ ենք, եւ մենք հրապարակ ենք գալիս ոչ միայն Սյունիքի, այլ ողջ Հայաստանի վերածննդի ու հզորացման նպատակով։ Մենք հասկանում ենք, որ Հայաստանին պատած աղետի ծավալներն ու խորությունն այնպիսին են, որ որեւէ ուժ ունակ չէ միայն երկիրը դուրս բերել այս իրավիճակից, մենք գիտակում ենք, որ դրա համար անհրաժեշտ է իրական սիներգիա, այսինքն՝ քաղաքական առողջ ուժերի միավորում՝ ի շահ հայոց աշխարհի։ Այդ պատճաոռվ մենք որոշեցինք հանդես գալ դաշինքով ՀՅԴ–ի ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ»,– ասաց նա։

Վահե Հակոբյանի խոսքով՝ իրենց միավորում է երկիրը հզոր, ժամանակակից  ու բարեկեցիկ դարձնելու տեսլականը։

«Գործող իշխանությունը խոչընդոտ է այդ տեսլականի իրացման ճանապարհին եւ մենք այդ խոչընդոտը վերացնելու ենք։ Այս խնդիրը լուծելուց հետո մեզ սպասում է լայնածավալ աշխատանք, երկիրն այս անդունդից դուրս բերելու, զարգացման ռելսերի վրա դնելու եւ մարդկանց կյանքը բարելավելու համար։ Մենք վստահ ու վճռական ենք, քանի որ ունենք երկրի զարգացման իրական գաղափարներ, դրանց վրա հիմնված ծրագրեր ու ամենակարեւորը դրանք իրականացնելու ունակ ու պրոֆեսիոնալ թիմ» ,– նշեց Վահե Հակոբյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Փակել են նաև Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը...
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Երևանի Չարենց փողոցում քաղաքացիները փակել են ճանապարհը…
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
Եթե ​​տեսնի, կստիպի․․․
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Երեւանում ՆԳՆ շենքի դիմաց քաղաքացիները փակել են փողոցը։ Ոստիկանությունը...
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
Ամենաշատ