News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Այսօր հայ ժողովրդի  հաղթանակի օրն է, Շուշիի ազատագրման օրն է, սակայն այսօր հաղթանակի խորհրդանիշ Շուշին գերության մեջ է: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի կազմակերպած հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Դուք լավ գիտեք դրա մեղավորին եւ պատասխանատուին: Մեր երկիրը ճգնաժամի մեջ է: Մենք վերջին 6 ամիսներին միասին պայքարել ենք այդ դավաճանին հեռացնելու համար: Այժմ պայքարը տեղափոխվել է նոր հանգրվան: Ժողովրդին աղետի հանգեցրած  կապիտուլյանտ սրիկան փորձելու է առաջիկա ընտրություններին խաբելով ժողովրդին, ստի, կեղծիքի ատելության ա նվան տակ վերարտադրվել: Եկեք բոլորս միասին այս հրապարակում պայմանավորվենք, որ դա թույլ չենք տալու:

Նիկոլի  իշխանության վերարտադրումը կործանում է Հայաստանի համար: Ելնելով դրանից՝  ՀՅԴ-ն, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշել են հանդես գալ միասնական ճակատով եւ ձեւավորել «Հայաստան» դաշինքը»,-հայտարարեց Սաղաթելյանը:

Նա նշեց, որ պատրաստ են խոսել անցյալից, բացթողումներից ու սխալներից, բայց այժմ իրենց պայքարը Հայաստանի ներկայի եւ ապագայի է. «Դուք այսօր Հայաստանի հաղթողների կողքին ենք, հաղթանակ կերտած մարդկանց կողքին ենք: Մենք Հայաստանին բերելու ենք նոր հաղթանակներ: Մենք գալիս ենք Հայաստանում ապահովելու ազգային արժանապատվություն, համերաշխություն, ապահովելու զարգացում եւ սոցիալական արդարություն, գալիս ենք կերտելու ապրելու Հայաստան, գալիս ենք համախմբելու Հայաստանի, սփյուռքի, ողջ հայության ներուժը հանուն հայ ժողովրդի ապագայի:

Մենք երաշխավորում ենք պաշտպանված սահմաններ, անվտանգ հայրենիք: Մենք երաշխավորում ենք, որ ՀՀ քաղաքացու կյանքի վրա տեղի է ունենալու զգալի եւ տեսանելի փոփոխություններ: Մենք երաշխավարում ենք արդարություն, ազատություն, համերաշխություն»,-ասաց ՀՅԴ ներկայացուցիչը:

Նա ցուցադրեց 1992 թվականի ապրիլի մի լուսանկար՝ նշելով, որ այդ լուսանկարում Ռոբերտ Քոչարյանն է, կողքին ՀՅԴ-ական տղերքն են՝ Դուշման Վարդանը: Այդ նկարից շաբաթներ անց ազատագրվեց Շուշին: Այս պատերազմում Դուշման Վարդանը չի պարտվել, Ռոբերտ Քոչարյանը  չի պարտվել: Սեյրան Օհանյանը չի պարտվել, Սյունիքը չի պարտվել: Այս հարթակը չի պարտվել, ՀՅԴ-ն չի պարտվել: պարտվել է մեկ մարդ: Եկեք այս պատմական օրը այստեղ պայմանավորվենք, որ հունիսի 20-ին հեռացնում ենք չարիքի կառավարությանը եւ կերտենք հզոր, ուժեղ, ազատ  Հայաստան»,-հայտարարեց նա:

Տպել
Ամենաշատ