News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Ես ուզում էի անկեղծ շնորհավորել այսօրվա մեր տոնը, բայց չի ստացվում անկեղծ, որովհետեւ մեզնից գողացել են այս տոնը, ո՞վ է Արցախն այսօր թուրքին նվիրել, ով է նվեր տվել Դադիվանքը  ու Տիգրանակերտը, ում շնորհքն է, որ մենք այսօր Շուռնուխում ու Որոտանում ադրբեջանական դրոշ ենք տեսնում։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի կազմակերպած հանրահավաքում հայտարարեց  «Վերածնվող Հայաստան» կուսկացության նախագհ Վահե Հակոբյանը։

«Ժողովուրդ,  33 տարի առաջ այս հրապարակում սկսվեց մեր ազատագրական պայաքարը ու ավարտվեց հաղթանակով։ Այն ժամանակ ամեն ինչ պարզ էր, մենք ունեինք մեկ թշնամի՝ թուրքը, այսօր մեր թշնամին ներքին թուրքն է։ Երեկ տարի է  մեզ կերցնում են ցինիկ պոպուլիզմով, ողողել են մեր կյանքը ստով ու զրպարտությամբ, ջրբաժաններ են սարքել, արհեստական բարիկադներ են սարքել, մի կողմում ազգադավ, անհայրենիք դավաճաններն են, այս կողմից պայքարում են մեր հայրենիքի համար, մեր երեխաների ապագայի համար։ Բավական է, թույլ չենք տալու։ Սիրելի ժողովուրդ,  պատմությունը կրկնվում է, ինչպես 100 տարի առաջ մենք բոլորս կանգնած էինք պետականությունը կորցնելու առաջ, այնպես էլ հիմա է, բայց այն ժամանակ մենք հաղթեցինք, ու էլի կրելու ենք, որովհետեւ այստեղ հավաքված են կամքն ու վճռականությունը, ազգային գաղափարախոսությունը ու հաղթական ուղին»,- հայտարարեց Վահե Հակոբյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Նա հիրավի ժողովրդական վարչապետ էր». Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Անդրանիկ Մարգարյանի 70-ամյակի առթիվ
Հայաստանի յոթերորդ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իր արժանավոր տեղն ունի Հայոց պետականության վերակերտման...
«Ժողովուրդ». Փաշինյանը իրեն չտրվող ձայները խնդրում է տալ Արամ Սարգսյանին
Այդ մասին են վկայում նաեւ պաստառները որոնք փակցված են մարզերում. Փաշինյանի կողքին ամենուր հենց Արամ Սարգսյանի պաստառներ...
«Փաստ»․ Ինչպես ստացվեց, որ պետականությունը հիմա այնքան է թուլացել, որ ստիպված ենք քննարկել՝ ապագա կա՞, թե՞ ոչ
Եվ պատահական չէ, որ հայոց պետականության անկման իրողությունը շատ հաճախ կապվում է ապաշնորհ և սեփական հավակնություններին...
«Հրապարակ». Գողականների մեծ մասը չեզոք դիրք է բռնել
Դոն Պիպոյի եղբայրն է մահացել, նա 40 օր սուգ է պահելու, Վստրեչի Ապերը գնացել է իր հայրական Քաղսի եւ ասել է, որ ոչ մի բանի չի...
«168 ժամ»․ Բազալտե հեղափոխություն. Փաշինյանն իրագործում է պետության դեմ հաղթանակի վերջին արարը
2018 թ․ հեղափոխությամբ նա պայքարել է իշխանության դեմ, հետո նրա պայքարի թիրախը դարձել է պետությունը…
«Փաստ»․ Փաշինյանի՝ մարզային յուրաքանչյուր այցից հետո իշխանության կուլիսներում իսկական «պատերազմ» է
Մասնավորաբար, երեկ հրապարակվեց «Գելլափի» հերթական հարցումը, ըստ որի, նախորդ հարցման արդյունքների համեմատությամբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ