News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Ինչպես հաղորդում է ընկերության տեղեկացված աղբյուրը, Tesla-ն արդեն վաճառել է 2021 թվականի ավտոմեքենաների ամբողջ պաշարը դրա ավարտից երկու ամիս առաջ: Ղեկավարությունն ակնկալել է Model S եւ Model X նոր մոդելների նկատմամբ մեծ պահանջարկ, սակայն աճում է նաեւ Model 3 եւ Model Y տեսակների պահանջարկը:

Ընկերության արտադրության բարձր պահանջարկի մասին այս տարվա առաջին եռամսյակում Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը պատմել է վերջերս կայացած հանդիպման ժամանակ, որը նվիրված էր 2021 թվականի սկզբի ֆինանսական արդյունքներին:

«Մենք գրանցել ենք իրական տեղաշարժ էլեկտրական ավտոմեքենաների ընկալման հարցում, եւ մեր պահանջարկն ամենամեծն է, որը երբեւէ գրանցել ենք: Մենք սովորել էինք պահանջարկի նվազմանն առաջին եռամսյակում, սակայն տեսել ենք աճ, որը գերազանցել է առաջին եռամսյակում առաջարկի սեզոնային կրճատումը»,-հայտարարել է նա:

Թվում է, թե միտումը պահպանվել է նաեւ երկրորդ եռամսյակում: Եւ այժմ ընկերության առջեւ խնդիր է դրված թողարկել եւ մատակարարել պատվիրված ավտոմեքենաները հաճախորդներին: Երկրորդ եռամսյակում Tesla-ն պատրաստվում էր բարձրացնել արտադրության ծավալները՝ ի տարբերություն անցած եռամսյակի ռեկորդային ցուցանիշների՝ 180 338 ավտոմեքենա: Շատ հավանական է, որ վաճառքները կազմեն ավելի քան 200 հազար էլեկտրամոբիլ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ի՞նչ խնդիրների առջև են կանգնած Հայաստանից արտահանված ավտոմեքենաների սեփականատերերը
Մինչ մաքսատուրքերի վերանայումը Հայաստանում թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսազերծման համար սահմանին վճարվում էր 0 - 20% բնապահպանական վճար...
Մասկը պատմել է, թե ինչու են Tesla ավտոմեքենաները թանկանում
Նա այս մասին գրել է՝ պատասխանելով սոցցանցի օգտատերերից մեկին, ով վրդովմունք էր հայտնել թանկացման կապակցությամբ...
Toyota-ն եւ Honda-ն կանգնեցրել են ավտոմեքենաների արտադրությունը Մալայզիայում. Nikkei
Ավտոմեքենաների արտադրությունը կանգնեցվել է կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով...
Հրապարակվել են նոր Kia Sportage-ի լուսանկարները
Սրահում հայտնվել է թեթեւ ճկված պանել, որը միավորում է թվային սարքերը եւ մուլտիմեդիոն համակարգի էկրանը...
Lamborghini ընկերությունը կարող է վաճառվել 11,5 միլիարդ դոլարով
Quantum Group ներդրումային ընկերությունը պատրաստ է ձեռք բերել Lamborghini-ն 11,5 միլիարդ դոլարով, սակայն VW Group-ը չի կիսում ընկերության ցանկությունն ու դեռեւս չի պատրաստվում վաճառել իտալական մակնիշը․․․
Rolls-Royce-ը կթողարկի երբեւէ ստեղծված մեքենաների «ամենաամբիցիոզ» մոդելը
Rolls-Royce ընկերությունը ներկայացրել է նոր մոդել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ