News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այսօր՝ մայիսի 9-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում:   Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը
Ժամը 18:00-ից մինչև 18:30-ն ընկած ժամանակահատվածում, Երասխահուն գյուղում ուժգին քամու հետևանքով գյուղացիները խոշոր չափի նյութական և գույքային վնասներ են կրել: 
  Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Ընենց ուժգին էր քամին, բառերով չես կարող նկարագրել: Իր սև գործն արեց:   
Ալիկ Գևորգյանին պատկանող ավտովերանորոգման կետի՝ վերջերս սարքած թիթեղյա տանիքը ոնց որ մի քանի հոգով պոկեին ու շպրտեին:  Կարեն Թումանյանի ջերմոցները լրիվ ավիրեց: Գյուղում էլի ահագին մարդիկ վնաս են կրել: 

Տպել
Ամենաշատ