News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ապաշնորհ կառավարման եւ շատ վատ արտաքին քաղաքականության արդյունքում մենք եռապատկեցինք  Եռաբլուրի տարածքը: Այս մասին այսօր` մայիսի 9-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր Երվանդ Թարվերդյանը:
«Երկար տարիներ մենք շեշտում ենք` եռատոն. հաղթանակ Հայրենական մեծ պատերազմում, որտեղ մեր ազգը ուներ մեծ ներգործություն եւ ամենամեծ թվով հերոսներ է ունեցել, հետագայում հպարտանում էինք Շուշիի ազատագրման կապակցությամբ եւ հպարտանում էինք մեր երկրորդ հայրենիքի` Արցախի հաղթանակի կապակցությամբ: Սակայն ապաշնորհ կառավարման եւ շատ վատ արտաքին քաղաքականության արդյունքում մենք եռապատկեցինք Եռաբլուրի տարածքը»,- ասաց նա:
Թարվերդյանը հավելեց, որ պատերազմը չի ավարտվել, որ մենք հաղթող ազգ ենք, կհամախմբվենք եւ դեռ կտոնենք մեր հաղթանակները:
«Ցանկացած եղանակով հետ ենք բերելու Շուշին, մենք վերականգնելու ենք հաղթող ազգի պատիվն ու անունը»,- ընդգծեց նա:

Տպել
Ամենաշատ