News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Զենքը, որն առգրավվել էր Արաբական ծովում ԱՄՆ Ռազմածովային ուժերի կողմից, ըստ ամենայնի, նախատեսված էր Եմենում ապստամբ հուսիթների համար, գրում է Associated Press-ը:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել է Associated Press-ին, որ Ռազմածովային ուժերի նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ նավը ժամանել է Իրանից, «ինչը կրկին կապում է Իսլամական Հանրապետությունը հուսիթների սպառազինությունների հետ՝ չնայած ՄԱԿ-ի կողմից սահմանված զենք մատակարարելու էմբորգոյի»:

ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ զենքը նման էր մյուս մատակարարումներին, որոնք արգելված են հուսիթների համար: Հիմնվելով անձնակազմի անդամների հարցաքննության եւ նավում հայտնաբերված նյութերի վրա, որոշվել էր, որ նավը ժամանել է Իրանից:

АР-ի տվյալներով՝ երբ գտածոն դուրս էր բերվել տախտակամածին, ուշադրությունը գրավել էին դրա ծավալները: Հայտնաբերվել էր շուրջ 3000 չինական Type 56 ինքնաձիգ, հարյուրավոր այլ խոշոր տրամաչափի հրացաններ եւ դիպուկահարների համար նախատեսված զենք, ինչպես նաեւ տասնյակ ժամանակակից հակատանկային կառավարվող հրթիռներ ռուսական արտադրության: Դրանցում նաեւ եղել են հարյուրավոր ռեակտիվ նռնականետներ եւ զենքի օպտիկական մասեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ