News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Առնվազն հինգ մարդ է վիրավորվել Նոր Զելանդիայի Դանիդինա կենտրոնում գտնվող սուպերմարկետի այցելուների վրա անհայտ անձի դանակով հարձակման արդյունքում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Նոր Զելանդիայի ոստիկանությունը:

«Ոստիկանական ուժերը ժամանել են Քամբերլենդ սթրիթի վրա գտնվող Դանիդինա կենտրոնում ժամը 14:30-ի սահմաններում տեղի ունեցած միջադեպի վայր: Նախնական տեղեկություններով՝ մի քանի մարդ է դանակահարվել, մեկ մարդ բերման է ենթարկվել»,- նշվում է գերատեսչության հայտարարության մեջ:

The New Zealand Herald պարբերականի տվյալներով՝ անհայտ տղամարդու հարձակման արդյունքում առնվազն հինգ մարդ է դանակահարվել, նրանցից երկուսը միջին ծանրության վնասվածքներ են ստացել, իսկ երեքը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության զգալի ուժեր, ժամանել է շտապօգնության մի քանի ավտոմեքենա: Շենքը, որտեղ գտնվում է սուպերմարկետը, տարհանվել է: Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Ամենաշատ