News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Վերջին զանգի» անցկացման արգելք նախատեսված չէ: Այս մասին մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Սակայն, ինչպես նա պարզաբանեց, հաշվի առնելով երկրում առկա համաճարակային իրավիճակը, դպրոցներին շրջաբերականներ են ուղարկվել սահմանափակ թվով մասնակիցներով բացօթյա միջոցառումների կազմակերպման եւ հակահամաճարակային բոլոր միջոցառումների պահպանման անհրաժեշտության մասին:

«Մենք նաեւ կոչ ենք անում զերծ մնալ գումար հավաքելուց»,- հավելեց փոխնախարարը:
 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ