News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ընտրական օրենսգրքում եւ հարակից օրենքներում ընդունված փոփոխությունների փաթեթը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նորմերի փոփոխություն չի ենթադրում: Այս մասին մայիսի 10-ին Հայաստանի Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Համազասպ Դանիելյանը 
Նա, մասնավորապես, բացատրեց, թե ինչու Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունված ԸՕ փոփոխությունները չեն կիրառվի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում:

«Մենք սպասում էինք մինչեւ վերջին պահը՝ հույս ունենալով, որ մինչ այդ պարզ կլինի Հանրապետության նախագահի դիրքորոշումն այս փոփոխությունների հետ կապված: Դա միակ հնարավորությունն էր, որպեսզի կանոնների գոնե մի մասն ուժի մեջ մտներ մինչեւ այս տարվա հունիսի 20-ը», - պարզաբանեց Դանիելյանը:

Սակայն, ըստ պատգամավորի, ցավոք, դա տեղի չունեցավ, եւ ընտրական օրենսգրքում փոփոխությունների մեծ փաթեթից առանձնացվեց ռեյտինգային ընտրակարգի վերացման եւ համամասնական ընտրակարգի ընդունման հետ կապված կարեւոր տարրը:

«Մենք կվտանգեինք հունիսի 20-ի ընտրությունները, եթե նախատեսեինք փոփոխությունների գոնե մի մասի ուժի մեջ մտնելը»,- ասաց խորհրդարանականը:

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Հայաստանի խորհրդարանը երկրորդ եւ վերջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» իշխող դաշինքի կողմից առաջարկված Ընտրական օրենսգրքում եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխությունների եւ լրացումների փաթեթը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ