News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրոպական խորհրդում նկատվում է անկեղծ շահգրգռվածություն հայ գերիների հարցը լուծելու վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Հիմա Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն նախագահում է Գերմանիան, և ես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին եմ փոխանցել հայ ռազմագերիների ծնողների նամակներն ուղղված Գերմանիային, որովհետև Գերմանիան այն երկիրն է, որը տեսել է գերիներին, գերեվարել է հրեաների, և նրանք ունեն գենետիկ մեղքի զգացողություն։ Ես բարձր եմ գնահատում Գերմանիայի արտաքին գործերի նախարարի ելույթը, երբ ադրբեջանցի պատվիրակը, որն ինձ համարում էր նացիոնալիստ ահաբեկիչ, ասաց, որ հայերը չեն վերադարձնում ականապատ տարածքների քարտեզը, ասաց՝ ստոպ, չփորձեք մանիպուլացնել, դուք լուծելու եք ռազմագերիների խնդիրը։ Ես ունեմ զգույշ լավատեսություն, որ Ադրբեջանը առաջիկա մեկ ամսվա ընթացքում որոշակի թվով ռազմագերիների կվերադարձնի»,- նշեց ասաց նա։

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ մի քանի ծնողներ հանդիպել են իր հետ և պնդում են, որ իրենց իրանական և հայկական համարներով զանգում են որոշ մարդիկ, ասում են զինծառայողի տվյալները և ասում թե իրանական որ գյուղի զորամասում են։

«Պատմությունն ինձ տարօրինակ թվաց։ Ես կապվեցի Իրանում մեր արտակարգ և լիազոր դեսպանի Արտաշես Թումանյանի հետ  և դեսպանատունն այժմ ծնողների հետ աշխատում է։ Աշխատում է նաև Արտաքին գործերի նախարարությունը, և պատասխանը հստակ է, որ նման բան չկա։ Մենք որոշել ենք վիդեոկոնֆերանս անել Իրանի դեսապանատան հետ և ծնողներն իրենց հարցերի պատասխանները կստանան»,- ընդծեց Նաիրա Զոհրաբյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ