Այսօր խոսվում է Արցախյան երկրորդ պատերազմի հետեւանքով ավելի քան 5000 զոհերի եւ ավելի քան 3500 անհետ կորածների մասին: Այս մասին մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Սակայն պետք է հասկանալ, որ 3500 անհետ կորածներից գերության մեջ, հնարավոր է, հայտնվել է այս թվի առավելագույնը 10, 20 կամ 30%-ը: Մնացածը, ցավոք, ամենայն հավանականությամբ, զոհվել են»,- ասաց նա:
Պատգամավորը տարակուսանք հայտնեց, որ վիրավոր զինվորների հարազատները ստիպված են իրենք ցավազրկողներ գնել նրանց համար: