News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Շուտով մեզ սպասում է մեր ժամանակի թերեւս ամենասենսացիոն նորություններից մեկը: 2021-ի հունիսին եւ հուլիսին Սեւանա լճում ջրի մակարդակը կգրանցի վերջին 60 տարիների ընթացքում ամենաբարձր մակարդակը: Այս մասին մայիսի 10-ին Ազգային ժողովի հատուկ նիստում ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի կարծիքով՝ սա վկայում է նոր կառավարության բարձր կառավարչական հմտությունների եւ կատարած աշխատանքների որակի մասին:

«Այո, պետք է գրանցել, որ սա ջրային ռեսուրսների բոլորովին նոր որակի կառավարման արդյունք է»,- ասաց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ