News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արեւելյան Երուսաղեմում ոստիկանության հետ բախումների հետեւանքով վիրավորված պաղեստինցիների թիվն անցել է 305-ից, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Saut Al-Aqsa-ին:

«Ավելի քան 305 մարդ է վիրավորվել «Ալ-Ակսա» մզկիթում եւ Երուսաղեմի Հին քաղաքի արվարձաններում օկուպացիոն զորքերի հետ բախումների ժամանակ»,- Կարմիր մահիկի պաղեստինյան ընկերության ներկայացուցչի խոսքերն է մեջբերում լրատվամիջոցը: Նրա խոսքով՝ ներկայումս 228 մարդ գտնվում է հիվանդանոցներում, նրանցից յոթը ծայրահեղ ծանր վիճակում են եւ ուղարկվել են վիրահատության:

Ավելի վաղ Բեյրութից հեռարձակվող Al Mayadeen հեռուսաալիքը տեղեկացրել էր 278 վիրավոր պաղեստինցիների մասին: Նրա տվյալներով՝ արաբ բնակիչների եւ իսրայելական ոստիկանության միջեւ բախումները արդեն ամբողջովին դադարեցվել են: Իսրայելի ոստիկանությունն այժմ բացել է դեպի մզկիթ տանող ճանապարհները, ուր զգալի թվով հավատացյալներ են ուղեւորվել:

Պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Արեւելյան Երուսաղեմում բախումները վերսկսվել են երկուշաբթի, ժամը 08:00-ի սահմաններում, եւ շարունակվել են մինչ կեսօր: Նրա խոսքով, դրանց պատճառ է հանդիսացել աղոթքի համար հավաքված հավատացյալների հանդեպ ոստիկանների կոշտ վերաբերմունքը:

Արեւելյան Երուսաղեմում լարվածությունը սկսել է աճել ապրիլի կեսերից: Մայիսի 7-ին իսրայելական ոստիկանության եւ արաբների միջեւ բախումներ են տեղի ունեցել միանգամից երկու տեղում՝ Տաճարի լեռան մոտ եւ Շեյխ Ջարրախի շրջանում, որտեղից իսրայելական դատարանի որոշման համաձայն, անվտանգության ուժերը սկսել են վտարել արաբական մի քանի ընտանիքների:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ