News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կռիվ է տալիս ոչ թե նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի, այլ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին մայիսի 10-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, դրա խորհրդարանական խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Ընդ որում, նա շեշտեց, որ երկու նախկին նախագահներին էլ նույն դաշտի սեգմենտ է համարում: 

«Իմ կռիվը Նիկոլ Փաշինյանի հետ է: Հարգելի ընկեր, հեղափոխություն տեղի ունեցավ, մենք բոլորս աջակցեցինք քեզ, ողջունեցինք, մենք շնորհակալ ենք քեզ, բայց կառավարման ոլորտում դու ձախողվեցիր»,- ասաց Մարուքյանը:

Փաշինյանի կադրային քաղաքականությունը նրա սրտով չէ: Հենց դրանում է Մարուքյանը տեսնում վարչապետի պաշտոնակատարի ձախողման հիմնական պատճառը: Որպես օրինակ՝ «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը բերեց Փաշինյանի կողմից նշանակված Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին եւ հանրապետության ոստիկանության նախկին պետ Վալերի Օսիպյանին:

«Նա կադրերի հետ խնդիրներ ունի, չի կարողանում նրանց կառավարել: Փաշինյանը հեղափոխություն արեց, որի արդյունքը պետք է կապիտալիզացվեր: Հիմա այդ գերատեսչությունների նախկին ղեկավարներից մեկը Ռոբերտ Քոչարյանի հետ է, իսկ մյուսը՝ Սերժ Սարգսյանի: Օսիպյանը հայտարարում է, որ սատարում է Քոչարյանին: Եվ դա Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված ոստիկանապետն է, ով պետք է կարգուկանոն հաստատեր այս երկրում»,- ասաց Մարուքյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ