News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լոնդոնում աճուրդի է հանվել ռուս նկարիչ Վասիլի Կանդինսկու (1866-1944) նկարը, որն ավելի քան կես դար գտնվել է մասնավոր հավաքածուում: Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Sotheby's աճուրդի տունը, որը հունիսի 29-ին կտավը կառաջարկի կոլեկցիոներներին` որպես արդի եւ ժամանակակից արվեստի իրերի աճուրդի մաս:

«Լարվածության հանդարտվածները» (Tensions calm es) վերնագրով նկարը, որը ստեղծվել է 1937 թվականին, գնահատվում է 18-25 միլիոն ֆունտ սթեռլինգ (25-35 միլիոն դոլար): Այն ձեռք է բերել Կանդինսկու ընկերը՝ ամերիկացի բարերար Սոլոմոն Գուգենհայմը (1861-1949): Ընդհանուր առմամբ, Նյու Յորքում Գուգենհայմի ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուում Կանդինսկու մոտ 150 աշխատանք կա:

Դրանցից հիսունը, ներառյալ «Լարվածության հանդարտվածները», աճուրդի էին հանվել 1964 թվականին: Այն ժամանակ այս նկարը ձեռք էր բերել մասնավոր կոլեկցիոները, եւ մինչ այժմ այն երբեք չէր հայտնվել շուկայում:

Sotheby's-ի իմպրեսիոնիզմի եւ ժամանակակից արվեստի բաժնի միջազգային ղեկավար Հելենա Նյումանը այս կտավն անվանել է «աբստրակցիոնիզմի մեծ գլուխգործոց, Կանդինսկու ամենակարեւոր գործերից մեկը, որը վերջին 10 տարվա ընթացքում հայտնվել է աճուրդում»:

Աճուրդում վաճառվելուց առաջ նկարը համաշխարհային շրջագայություն կկատարի: Այն մայիսի 7-12-ը կցուցադրվի Նյու Յորքում Sotheby’s-ի պատկերասրահներում, այնուհետեւ կներկայացվի Դուբայում, Հոնկոնգում, Թայվանում եւ, վերջապես, հունիսի 22-29-ը՝ Լոնդոնում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ