News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սահմանների հետ կապված հարցերը լուծելի են՝ չնայած բարդությանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մենք երախտապարտ ենք մեր խաղաղապահների դերը բարձր գնահատելու համար: Կանենք ամեն ինչ, որպեսզի, ինչպես դուք ընդգծեցիք, ամեն ինչ բխի նրանից, որ ռազմական ասպեկտները փակվեն: Այժմ պետք է զբաղվել «հողի վրա» մանրամասներով: Կան սահմանազատման հարցեր: Ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, սակայն լուծելի է՝ մեր համոզմամբ: Ռազմական փորձագետները դիվանագետների մասնակցությամբ կարող են պայմանավորվել երկուստեք ընդունելի լուծումների մասին»,-ասել է Լավրովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ