News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսօր մեկնարկում է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Լիտվայի Հանրապետություն: Այս մասին NEWS.am –ին հայտնում են Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։

Պատվիրակության կազմում են ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը, հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը, Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Պաշտոնական այցի շրջանակներում սպասվում են հանդիպումներ Լիտվայի Հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ