News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը կշարունակի ֆինանսական եւ հումանիտար օգնություն տրամադրել Աֆղանստանին Իսլամական Հանրապետությունից ամերիկյան զորքերը դուրս բերելուց հետո: Այս մասին Der Spiegel- ին տված հարցազրույցում ասել է Աֆղանստանում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք չենք թողնի Աֆղանստանը: Երբ զորքերի դուրսբերումն ավարտվի, մենք մեր գործընկերության նոր գլուխ կբացենք»,- ասել է Խալիլզադը: «Աֆղանստանը կլինի ԱՄՆ-ի եւ արտաքին օգնության առաջին ստացողների թվում, որն աջակցություն է ներառում Աֆղանստանի անվտանգության ուժերին, զարգացման նպատակով աջակցություն եւ հումանիտար օգնություն»,- հավելել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը՝ նշելով, որ ամերիկացի դաշնակիցները «նույն բանն են ասում»: 

«Աֆղանստանի անվտանգության ուժերն աջակցության արժանի ազգային ինստիտուտ են, եւ մենք կշարունակենք աջակցել նրանց եւ անհրաժեշտ ֆինանսական օգնություն կտրամադրենք: Մենք ուժեղ դեսպանատուն կունենանք»,- շարունակել է Խալիլզադը: Միաժամանակ, նա շեշտել է, որ ԱՄՆ-ն կգործադրի բոլոր ջանքերը՝ Աֆղանստանում բռնությունները դադարեցնելու համար: «Բռնությունը վատ է, եւ մեր նպատակն է օգնել վերջ տալ դրան խաղաղության պայմանագրի կնքման միջոցով»,- ասել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը: 

Նման համաձայնության բացակայության եւ ռազմական գործողությունների շարունակության դեպքում, ըստ Խալիլզադի, իրավիճակը կարող է շատ ավելի վատթարանալ: «Մեր կողմից մենք կանենք մեզնից կախված ամեն ինչ, բացի պատերազմին կրկին մասնակցելու՝ այդպիսի սցենարի զարգացումը կանխելու համար»,- հավաստիացրել է Խալիլզադը: Միաժամանակ նա նշել է, որ Միացյալ Նահանգները կշարունակեն ուշադիր հետեւել իրադարձությունների զարգացմանը: «Մենք Աֆղանստանի լավ ընկերը կմնանք եւ կշարունակենք աջակցել դրան, ինչպես նաեւ պատրաստ կլինենք ապագայի այլընտրանքային տարբերակներին»,- եզրափակել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ