Կազանի դպրոցում կրակոցների արդյունքում, նախնական տվյալներով, վեց երեխա եւ ուսուցիչ է սպանվել, հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրն արտակարգ ծառայություններում:
«Նախնական տվյալներով՝ կրակոցների արդյունքում սպանվել է մի ուսուցիչ եւ վեց երեխա»,- հայտնել է գործակալության աղբյուրը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու անհայտ անձ կրակ են բացել Կազանի Ֆայզի փողոցում գտնվող դպրոցում, կան տուժածներ:
Նախնական տվյալներով՝ հրաձգությունն ուսումնական հաստատությունում դեռահաս է կազմակերպել, նրան բերման են ենթարկել:
«Կրակողներից մեկը, ըստ նախնական տեղեկությունների, 17-ամյա դեռահաս է: Նա արդեն ձերբակալվել է»,- նշել է աղբյուրը: