News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ)՝ կիբերանվտանգության գծով ավագ տնօրեն Մայքլ Սալմայերն աշխատանքի է անցնում Պենտագոնում: Ինչպես հաղորդում է Politico թերթը՝ վկայակոչելով աղբյուրները, պաշտոնյան արդեն լքել է իր պաշտոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Սալմայերը վերադառնում է ռազմական գերատեսչություն, որտեղ նա նախկինում ԱՄՆ Կիբեր հրամանատարության, Ազգային անվտանգության գործակալության (NSA) ղեկավար, գեներալ Փոլ Նակասոնեի ավագ խորհրդականն էր: Պենտագոնում նոր պաշտոնի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Սալմայերի՝ պաշտոնից հեռանալը տեղի է ունենում այն պահին, երբ Սպիտակ տունը կիբերանվտանգության մարտահրավերների է բախվում: ԱԱԽ-ն ղեկավարում էր կիբեր լրտեսությանն արձագանքին ուղղված վարչակազմի ջանքերը՝ SolarWinds ընկերության  ծրագրային ապահովման կիրառմամբ, որը բացահայտում էր կառավարական համակարգչային ցանցերի լուրջ խոցելի կողմերը: Բացի այդ, պարբերականն ուշադրություն է դարձրել որ կադրային վերադասավորումները տեղի են ունենում Colonial Pipeline pipeline ընկերության դեմ կիբերհարձակման ֆոնին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ