News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի առավոտյան պղնձի գինն ակտիվորեն աճում է՝ համաշխարհային տնտեսության վերականգնման հույսով, վկայում են առեւտրային հարթակների տվյալները, հաղորդում է «Փրայմը»:

Comex բորսայում պղնձի հուլիսյան ֆյուչերսներն աճել են 1,8%-ով՝ հասնելով մեկ ֆունտի (մոտ 0,45 կիլոգրամ) համար 4778 դոլարի:

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երեք ամիսը մեկ մատակարարմամբ մեկ տոննա պղնձի արժեքը երկուշաբթի սակարկումների արդյունքներով նվազել է 0,34%-ով՝ կազմելով 10382 դոլար, ալյումինի արժեքը՝ 0,35%-ով՝ կազմելով 2531 դոլար, ցինկինը՝ 0,78%-ով՝ հասնելով տոննայի դիմաց մինչեւ 2991,5 դոլարի:

Երկուշաբթի անկումից հետո պղնձի գները շարունակում են աճել: Մայիսի սկզբից արդյունաբերական մետաղի գնանշումներն արդեն աճել են գրեթե 7%-ով, իսկ ապրիլին՝ 12%-ով:

Պղնձի պահանջարկը պայմանավորված է ներդրողների՝ համաշխարհային տնտեսության վերականգնման հետ կապված լավատեսական տրամադրություններով, մասնավորապես՝ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: Համավարակի ճգնաժամից դուրս գալը եւ կարանտինի սահմանափակումների աստիճանական վերացումը նպաստում են տնտեսական ակտիվության վերականգնմանը, ինչը, իր հերթին, մեծացնում է մետաղների պահանջարկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ