News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 16
Տեսնել լրահոսը


Այն գումարով, որը ՀՀ իշխանություններն իբր ծախսել են կորոնավիրուսի դեմ պայքարի վրա, կարելի էր ՀՕՊ համակարգեր ձեռք բերել: Այս մասին «Հայելի» ակումբին տված հարցազրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Հիշեցնենք, որ Աթանեսյանը կորոնավիրուսի հետ կապված մոնիտորինգային խմբի հիմնադիրներից մեկն է:

Նա նշեց, որ մի քանի օր առաջ ներկայացվել է «Չհաջողված պայքարն իշխանության համար» ֆիլմը, որը նկարագրում է իրավիճակը: Ըստ Աթանեսյանի՝ ՀՀ իշխանությունները 202 միլիարդ դրամ (400 միլիոն դոլար) են ուղղել՝ իբր կորոնավիրուսի դեմ պայքար համար եւ կերել են այդ գումարը: «Մարդիկ հյուրանոցներում եւ հանգստյան տներում գտնվել են մինչեւ անցյալ տարվա մայիսի 19-ը: Բայց մինչեւ հիմա բյուջեից գումարներ են փոխանցվում՝ հյուրանոցներում եւ հանգստյան տներում մարդկանց պահելու համար: Հարգելի համաքաղաքացիներ, նրանք թքում են ձեզ վրա եւ հավաստիացնում, որ անձրեւ է գալիս: Միայն «Արտ լանչ»-ը (ամենամեծ մատակարարը, կային նաեւ ավելի փոքրերը) 1 միլիոն դոլար է ստացել սննդի համար: Ծառայության ինքնարժեքը երկու անգամ ցածր էր: Իսկ չէ որ 400 միլիոն դոլարով կարող էին զրահաբաճկոններ գնել բանակի համար: Կամ ՀՕՊ համակարգեր՝ հինգ հազար տղաներին զոհ չտալու համար»,- եզրափակեց Աթանեսյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիան պատվաստումների շուրջ 5 միլիոն հավաստագիր է թողարկել
Գերմանիան տրամադրել է պատվաստումների շուրջ 5 միլիոն հավաստագրեր․․․
ԵՄ-ն պատրաստվում է «համավարակների դարաշրջանին»
Եվրահանձնաժողովը նոր ճգնաժամերին արձագանքելու ԵՄ կարողությունները ամրապնդելու մի շարք նոր առաջարկներ է հրապարակել․․․
Բելառուսը Հայաստանին հեռացրել է COVID-19-ի «կարմիր գոտու» երկրների ցուցակից
Ըստ այդմ, այդ երկրներից Բելառուս մուտք գործելիս ինքնամեկուսացումն այլեւս անհրաժեշտ չի լինի …
Իսրայելում հանել են փակ տարածքներում պաշտպանիչ դիմակներ կրելու պարտադրանքը
Իսրայելի առողջապահության նախարարությունը հանել է դիմակների պարտադիր կրման պարտադրանքը...
Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել. Կատարվել է 48 թեստավորում
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները...
Առեւտրի համաշխարհային կազմակերպություն. COVID-19-ի բժշկական ապրանքների հետ կապված առեւտրային խոչընդոտները մեծացել են
Միտումը սխալ ուղղությամբ է ընթանում»,- նշել է նա ՄԱԿ-ի վիրտուալ համաժողովում` նկատի ունենալով համավարակի հետ կապված ապրանքների առեւտրի խոչընդոտները․․․
Ամենաշատ