Մայիսի 10-ին, ժամը 17.00-ին, Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բակում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա Լիզա Գինոսյանին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է քննություն։