News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Արցախում մայիսի 10-ին կատարվել է 42 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Արցախի ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6975 քաղաքացու հետազոտություն, որից 825-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2709 դեպք: Կատարվել է 24 430 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Համաձայն ԱՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանների կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսը Հայաստանին հեռացրել է COVID-19-ի «կարմիր գոտու» երկրների ցուցակից
Ըստ այդմ, այդ երկրներից Բելառուս մուտք գործելիս ինքնամեկուսացումն այլեւս անհրաժեշտ չի լինի …
Իսրայելում հանել են փակ տարածքներում պաշտպանիչ դիմակներ կրելու պարտադրանքը
Իսրայելի առողջապահության նախարարությունը հանել է դիմակների պարտադիր կրման պարտադրանքը...
Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել. Կատարվել է 48 թեստավորում
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները...
Առեւտրի համաշխարհային կազմակերպություն. COVID-19-ի բժշկական ապրանքների հետ կապված առեւտրային խոչընդոտները մեծացել են
Միտումը սխալ ուղղությամբ է ընթանում»,- նշել է նա ՄԱԿ-ի վիրտուալ համաժողովում` նկատի ունենալով համավարակի հետ կապված ապրանքների առեւտրի խոչընդոտները․․․
Իրանի իշխանությունները կորոնավիրուսի դեմ իրանական պատվաստանյութի օգտագործման արտակարգ թույլտվություն են տվել
Այս քայլը նախաձեռնվել է Իրանում պատվաստանյութերի պակասի մասին հաղորդագրությունների պայմաններում․․․
Էրդողանի պատճառով ադրբեջանցի պատգամավորները կորոնավիրուսի թեստ կհանձնեն
Դա կապված է Միլի մեջլիսի նստաշրջանի հետ, որը տեղի կունենա հունիսի 16-ին...
Ամենաշատ