News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Որպեսզի հնարավոր լինի հաղթել, պետք է հանրային գիտակցության մեջ և պետական համակարգում հաղթանակը արձանագրված լինի ընտրություններից առնվազն 10  օր առաջ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Այլընտրանքային նախագծեր խոմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իսկ որպեսզի դա լինի, պետք է փոփոխության գաղափարով վարակել ողջ երկիրը։ Այն պետք է մտնի յուրաքանչյուրի տուն, նույնիսկ՝ Նիկոլին քվեարկել պատրաստվողների։

Իսկ սրան հասնելու համար պետք է օրվա ռեժիմով, օրվա փաստով խոսել լայն հասարակության հետ։ Համբերատար բացատրել անգամ այն, ինչ թվում է, թե ակնհայտ է։ Օրինակ.

Լավրովը երեկ հայտարարում է, որ Բաքվի հետ սկսվել են առարկայական բանակցություններ՝ Սպուտնիկ V-ի արտադրությունը Ադրբեջանում կազմակերպելու համար։

Արձանագրենք քաշային կատերգորիաների տարբերությունը. Փաշինյանի Հայաստանը նույն Ռուսաստանից գլուխը կախ պատվաստանյութի քանակ է խնդրում, իսկ Ադրբեջանը արտադրություն կազմակերպում։

Ալիևը երեկ Նախիջևանում՝ մեր քթի տակ, ռազմական օդակայան է բացում, Փաշինյանը՝ անիմաստ անվերջ ելույթ է ունենում։

Ալիևը հայտարարում է, որ Ղարաբաղի հարց այլևս չկա, իսկ  Փաշինյանը խոսում է ասֆալտից։

Հիմա սրանք ո՞նց են իրար հետ հանդիպելու, բանակցելու։ «Արցախը Հայաստան է և վերջ» ասողը հիմա չի կարողանում գնալ Արցախ։ Բացատրենք սա ամեն ընտրողի։

Երեկ լուծարումից առաջ՝ իմքայլական պատգամավորը ասում է, որ իրենք հանգիստ խղճով են գնում։ Սա ասում է մի ուժի ներկայացուցիչ, որը Եռաբլուրի ճարտարապետն է։ Նոր Հայաստանի փոխարեն Նոր Եռաբլուր կառուցածները խոսում են հանգիստ խղճի մասին։ Այս, թվում է, ակնհայտ իրականությունը, այնուամենայնիվ, պետք է բացատրել բոլորին, երբեմն՝ անգամ խիստ գիտակից մարդկանց։

Շատ կարևոր է, որ փոփոխության ճամբարի լիդերները խոսեն պարզ բաների մասին, նույնիսկ՝ ակնհայտ բաների մասին։ ՀՆԱ-ի և պարտքի հարաբերակցությունը լայն ընտրողին ոչինչ չի ասում և չի օգնելու փոփոխությունների անկասելի ընթացք ձևավորելուն։ Պետք է լիդեր- քաղաքական թիմ- համակիրներ- շտաբեր- ենթաշտաբեր մեխանիզմը համառորեն աշխատի նույն ուղղությամբ՝ պարզաբանել, բացատրել ամենապարզը, ամենաակնհայտը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ