News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 15
Տեսնել լրահոսը

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանին:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում Աշոտ Մուրադյանը ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրով առաջիկա 5 տարիների նախանշված ՊԵԿ գործունեության առանցքային ուղղությունները, որոնք են հարկային ու մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացումը, իրավախախտումների կանխարգելումը, ենթակառուցվածքների արդիականացումը, կառավարման համակարգերի կատարելագործմամբ հարկ վճարողներին սպասարկման ծառայությունների տրամադրումը, հարկ վճարող-ՊԵԿ համագործակցության և վստահության ամրապնդումը:

Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանն իր հերթին նշել        է, որ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի կողմից ևս մշակվել է 2020-2025 թթ «Երկրի զարգացման համագործակցության ռազմավարությունը», որի շրջանակներում կարող են քննարկվել հնարավոր համագործակցության ուղղությունները:

Հանդիպմանը կողմերը պատրաստակամություն են հայտնել  գործուն քայլեր իրականացնել երկու կառույցների միջև փոխգործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյան. Անհրաժեշտ է լուծել բնակչության կուտակած վարկերի սպասարկման խնդիրը
«Սպառողական վարկերի աճը շուրջ 30 տոկոս է...
Դոլարի փոխարժեքը նվազեց 516 դրամից. Եվրոն եւս էժանանում է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները …
Բենզինի գինը բարձրացել է. ի՞նչ պատկեր է երեւանյան բենզալցակայաններում
Սա լուրջ գնային փոփոխություն է, որովհետեւ դա ամենօրյա օգտագործվող ապրանք է, եւ դրա գնաճը կարող է հանգեցնել…
ՊԵԿ մոնիտորինգի կենտրոնի միջոցով հարկ վճարողների հետ երկխոսությունն ակտիվացել է. մեկ ամսում՝ շուրջ 3000 ծանուցում
Պետական եկամուտների կոմիտեի մոնիտորինգի կենտրոնում ամեն օր մշտադիտարկվում է հարկ վճարողների վարքագիծը…
ԵԱՏՄ շրջանակներում առաջարկվում է ՀՀ-ում կազմակերպել ավիացիոն մասերի արտադրատեսակների արտադրություն. ՔԱԿ
Այն կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են այս առաջարկով կարող են դիմել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե…
Դոլարի փոխարժեքը նվազել է 517 դրամից. Եվրոն եւս էժանացել է շուրջ 4 դրամով
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Ամենաշատ