News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների հարազատների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել է  ՀՀ վարչապետի՝ 2020 թվականի օգոստոսի 3-ի թիվ 888-Ն որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի կատարած ուսումնասիրության արդյունքում կազմված առաջին խորհրդատվական եզրակացությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմից:

Քննարկման մեկնարկին Նիկոլ Փաշինյանը նշել է. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, հարգելի ծնողներ: Մենք մի քանի ամիս առաջ հանդիպեցինք, պայմանավորվածություններ ձեռք բերեցինք: Այդ ընթացքում եղավ պատերազմը և ձեզ հայտնի իրադարձությունները, բայց աշխատանքն առաջ է գնացել, և մենք ունենք առաջին ամփոփումը: Առաջին գործը, որն ուսումնասիրվել է, Տիգրան Օհանջանյանի մահվան դեպքի առիթով հարուցված քրեական գործն է: Համեցեք, տիկին Վարդապետյան»:

Վարչապետի պաշտոնակատարի օգնական Աննա Վարդապետյանը մանրամասներ է ներկայացրել կատարված ուսումնասիրության արդյունքում կազմված  խորհրդատվական եզրակացության վերաբերյալ: Նա նշել է, որ քրեական գործերի՝ որոշմամբ հաստատված հերթականության համաձայն, առաջինն ուսումնասիրվել է Տիգրան Օհանջանյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:  Աշխատանքային խումբն աշխատել է ամենշաբաթյա ռեժիմով և կազմել է 140 էջանոց գրավոր խորհրդատվական եզրակացություն, որը ներառում է աշխատանքային խմբի բոլոր անդամների միասնական մոտեցումը (խմբում ընդգրկված է 6 անդամ՝ ՀՀ վարչապետի 3 ներկայացուցիչ և որոշմամբ թվարկված գործերով տուժողների իրավահաջորդների 3 ներկայացուցիչ):

Աննա Վարդապետյանը հայտնել է, որ աշխատանքային խումբը խորհրդատվական եզրակացության մեջ մի շարք խախտումներ է արձանագրել: Դրանք հիմնականում վերաբերում են առանցքային քննչական գործողություններին, որոնք միտված են եղել գործի համար էական նշանակություն ունեցող ապացույցների ձեռքբերմանը: Վերհանվել են նաև խախտումներ՝ կապված ծառայողական քննության, հեռախոսային խոսակցությունների հետ, առանձին մասով շարադրվել են առաջարկներ: Ա. Վարդապետյանը նշել է, որ աշխատանքային խումբը քննչական գործառույթներ չի իրականացնում, գրավոր խորհրդատվական եզրակացությունը 6 հոգանոց անկախ մասնագիտական խմբի մասնագիտական կարծիք է, մաքուր իրավական վերլուծություն և ի գիտություն է ուղարկվելու նախաքննություն իրականացնող մարմնին:

Նիկոլ Փաշինյանը տուժողի իրավահաջորդ տիկին Գոհար Սարգսյանից հետաքրքրվել է, թե ինչպես է գնահատում ուսումնասիրության արդյունքները և արձանագրումները: Ի պատասխան տիկին Գոհար Սարգսյանն ասել է, որ իր որդու մահվան դեպքը եղել է 2007 թվականին, և ինքը 14 տարի շարունակ բարձրաձայնել է մահվան պատճառների առնչությամբ իր մտահոգությունների մասին: Նա նշել է, որ համաձայն է խորհրդատվական եզրակացության հետ, ներգրավված է եղել աշխատանքային խմբի քննարկումներում և պատրաստ է շարունակել համագործակցությունը հետագա քայլերի շուրջ:

Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է այն, որ համաձայնություն կա կատարված աշխատանքի արդյունքների շուրջ և առաջարկել հետևողական շարժվել առաջ, սահմանված իրավական ընթացակարգերի պահպանմամբ:

Հանդիպմանը քննարկվել է նաև հաջորդ գործի ուսումնասիրությունն սկսելու հարցը: Ա. Վարդապետյանը տեղեկացրել է, որ ծնողների նախաձեռնությամբ և նրանց միջև փոխհամաձայնությամբ առաջարկվել է, որպես երկրորդ գործ, ուսումնասիրել Վալերիկ Մուրադյանի մահվան դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործը:

Մտքերի փոխանակության ընթացքում Նիկոլ Փաշինյանը լսել է ծնողների դիտարկումները, պատասխանել նրանց հարցերին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ