News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 12
Տեսնել լրահոսը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021թ. մարտ-ապրիլ ամիսներին  ստուգում է իրականացրել ՀՀ Արարատի մարզի մի շարք համայնքներում՝ այդ թվում Արտաշատ քաղաքային համայնքում։

Տեսչական մարմնից NEWS.am-ին հայտնում են, որ Համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննությունից պարզվել է, որ մի շարք խախտումներից բացի, համայնքի ղեկավարի՝ աճուրդում հաղթող ճանաչելու մասին 2008թ. որոշմամբ քաղաքացի Լ. Խ-ին օտարվել է 0.0072հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Հետագայում հողամասն առքուվաճառքի պայմանագրով օտարվել է քաղաքացի Վ. Ա-ին։

Համայնքի ղեկավարի՝ աճուրդում հաղթող ճանաչելու մասին 2008թ. մեկ այլ որոշմամբ քաղաքացի Գ. Թ-ին օտարվել է 0.0072հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Հետագայում հողամասը առքուվաճառքի պայմանագրով օտարվել է քաղաքացի Ա. Ա-ին։

Համայնքի ղեկավարի՝ աճուրդում հաղթող ճանաչելու մասին 2016թ. որոշմամբ Գ. Պ-ին օտարվել է 0.197հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս:

Համայնքի ղեկավարի՝ աճուրդում հաղթող ճանաչելու մասին 2012թ.  որոշմամբ քաղաքացի Գ. Պ-ին օտարվել է 0.03հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Հետագայում համայնքի ղեկավարի  2014թ.  որոշմամբ նույն քաղաքացուն ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի կարգով օտարվել և միավորվել է 0.01922հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս, ինչից հետո 2014թ. տրվել  է  շինթույլտվություն, և  կառուցապատում է արվել։ Անշարժ գույքը ստացել է պետական գրանցում՝ 0.04922հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս և անշարժ գույքի բաժնեմասի նվիրատվության պայմանագրով 2019թ. ստացել պետական գրանցում Գ. Պ-ի և Ա. Ա-ի անվանբ՝ որպես ընդհանուր բաժնային սեփականություն։

Արտաշատ համայնքի ղեկավարի՝ աճուրդում հաղթող ճանաչելու մասին մեկ այլ՝ 2014թ. որոշմամբ քաղաքացի Վ. Ա-ին օտարվել է 0.0072հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Հետագայում համայնքի ղեկավարի՝ ինքնակամ կառուցված շինությունն օրինականացնելու մասին 2019թ.  որոշմամբ՝ քաղաքացու սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ավտոլվացման կետն օրինականացվել է և ստացել պետական գրանցում։

Համայնքի ղեկավարի մեկ այլ՝ լրացուցիչ հողատարածք հատկացնելու մասին 2008թ. որոշմամբ՝ քաղաքացի Գ. Ս-ին ուղղակի վաճառքի կարգով օտարվել է 0.01578հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Սակայն վերոնշյալ հողամասերը ըստ ՀՀ կառավարության 19.01.2006թ. «ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքային  համայնքի (բնակավայրերի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N33-Ն որոշման համարվում են  հասարակական օգտագործման կանաչ տարածքներ, հետևաբար դրանց օտարման արգելք է գործել։

Ելնելով վերոգրյալից՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը թվարկված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարզվել է Կոմիտասի պողոտայում խոշոր վթարի հետևանքով BMW-ի և Mercedes-ի վարորդների և վիրավորի ինքնությունը (ֆոտո)
Բախման հետևանքով BMW-ն դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկը կարգավորող լուսակիրին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին...
Չինաստանում քիմիական նյութերի արտահոսքի պատճառով ութ մարդ է մահացել
Միջադեպի պատճառները դեռեւս պարզված չեն, քննությունը շարունակվում է…
Հանցագործներին հաջողվել է հափշտակել ԱՄՆ-ում գործազրկության նպաստների շուրջ 50 տոկոսը համավարակի ընթացքում
Երբ բռնկվել է համավարակը, նահանգները պատրաստ չէին գործազրկության համար վճարների մասին պահանջների աննախադեպ ալիքին...
Կալիֆոռնիայում հետախուզվում են կողոպտիչները, որոնք օրը ցերեկով թալանել են Louis Vuitton բուտիկը
Դիմակավորված 11 մարդ ներխուժել է խանութ, խլել 36 պայուսակ եւ փախուստի դիմել հինգ մեքենաներով նախքան ոստիկանության ժամանելը...
Վահագի թաղամասում բռնկված խոշոր հրդեհը մարվել է. դեպքի վայրում աշխատել է 7 մարտական հաշվարկ
Հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է Թիվ 2 կանչի․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք…
Արմավիրի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է գեներալ Սեյրան Սարոյանի քրոջ որդին
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ