News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է Լեհաստանի սահմանադրական դատարանի՝ 2015 թվականին նշանակված երեք դատավորների վերաբերյալ Մարդու իրավունքի եվրոպական դատարանի վճռի մասին։ Գրառումը՝ ստորև․

«Մայիսի 7-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր "Xero Flor" վճռով դատապարտել է Լեհաստանին արդարադատության ոլորտում նրա խնդրահարույց ռեֆորմների համար։ Իր վճռում ՄԻԵԴ-ը հանգել է այն հետևության, որ Լեհաստանի Սահմանադրական դատարանն իր այսօրվա կազմով չի կարող համարվել "tribunal established by law"։ Ըստ ՄԻԵԴ-ի՝ Սահմանադրական դատարանի 3 դատավորների նշանակումը 2015 թվականին եղել է ոչ իրավաչափ։

Սա լավ նախադեպ է, ու ես հուսով եմ, որ ՀՀ Սահմ․ դատարանի վերջին երեք դատավորների նշանակման հարցում նույնպես ՄԻԵԴ-ը նույն կարծիքին կլինի»:

Մայիսի 7-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր "Xero Flor" վճռով դատապարտել է Լեհաստանին արդարադատության ոլորտում...

Опубликовано Gor Hovhannisyan Вторник, 11 мая 2021 г.
!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել