News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հնագետները հայտնաբերել են ինը նեանդերտալյան մարդկանց քարացած մնացորդներ Հռոմի մերձակայքում գտնվող քարանձավում:

Ամենահին մնացորդները թվագրվում են 90 000-100 000 տարվա վաղեմության ժամանակաշրջանին: Համարվում է, որ մյուս ութ նեանդերտալյան մարդկանց մնացորդները թվագրվում են 50 000-68 000 տարի հնության, ասված է Իտալիայի մշակույթի նախարարության հայտարարության մեջ:

Մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին անվանել է գտածոն «արտասովոր բացահայտում, որի մասին կխոսի ամբողջ աշխարհը, քանի որ այն հարստացնում է նեանդերտալյան մարդկանց հետազոտությունները:

Ինչպես գրում է Guardian-ը, նեանդերտալյան մարդկանց մեծամասնությունը, հավանաբար, սպանվել է բորենիների կողմից, այնուհետեւ նրանց տարել են քարանձավ, որը կենդանիների վերածել էին իրենց որջ, որտեղ եւ կերել են իրենց որսը:

«Նեանդերտալյան մարդիկ եղել են այդ կենդանիների որսը»,- Guardian-ին ասել է Տոր Վերգատի համալսարանի հնագիտության պրոֆեսոր Մարիո Ռոլֆոն: «Բորենիները որսացել են նրանց, հատկապես ամենախոցելի, հիվանդ եւ ծեր ներկայացուցիչներին»:

Բորենիների քարանձավում հայտնաբերվել են նաեւ խոշոր կաթնասունների, այդ թվում՝ բիզոնների, ռնգեղջյուրների, փղերի, հսկայական եղջերուների, քարանձավային արջերի եւ վայրի ձիերի մնացորդներ:

Անտրոպոլոգ Մարիո Ռուբինիի հայտարարության մեջ ասված է, որ այդ բացահայտումը «թույլ կտա լուսաբանել Իտալիայի բնակչության պատմությունը»: Նա ասել է, որ մնացորդների մեծամասնությունը մատնանշում է նեանդերտալյան մարդկանց զգալի թվի մասին, որոնք համարվում են առաջին մարդկային հասարակությունը, որի մասին կարելի է խոսել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ