News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Չինաստանում տղամարդը մնացել է ապակե կամրջի վրա, երբ ուժգին քամին վնասել է ապակե պանելները, հաղորդում է BBC-ն:

Տղամարդը որոշել էր զբոսնել երկրի հյուսիս-արեւելքում Պիյան լեռան վրա 100 մետր բարձրությամբ կամրջով, երբ դեպքը տեղի էր ունեցել: Ապակե հատակի մի քանի կտոր 150 կմ/ժ արագությամբ քամուց քշվել է: Լուսանկարում, որը լայնորեն տարածվել է սոցիալական ցանցերում, երեւում է տղամարդը, որը գտնվում է կամրջի միջնամասում:

Դեպքի վայր են ժամանել փրկարարները: Սակայն, ինչպես հաղորդում է Սինխուա տեղեկատվական գործակալությունը, նրան հաջողվել է ինքնուրույն վերադառնալ անվտանգ վայր տեղի անձնակազմի օգնությամբ: Զբոսաշրջիկը տեղափոխվել է հիվանդանոց խորհրդատվության եւ հսկողության համար:

Չինաստանում դա այդօրինակ առաջին վթարը չէ: 2018 թվականին Հեբեյ նահանգում փակվել էին բոլոր 32 ապակե ատրակցիոնները, ներառյալ՝ կամուրջները, հետիոների համար ուղիների եւ դիտահրապարակները ստուգումներ անցկացնելու ժամանակ:

2019 թվականին մեկ մարդ էր զոհվել եւ վեց մարդ՝ վիրավորվել Գուանսի նահանգում ապակյա ատրակցիոնից ընկնելու հետեւանքով:

2016 թվականին զբոսաշրջիկը վնասվածք էր ստացել Չժանցզյանցզե քաղաքում ապակե ճեմուղիով զբոսանքի ժամանակ քարաթափման հետեւանքով:

Համարվում է, որ Չինաստանում կա շուրջ 2300 ապակե կամուրջ, ինչպես նաեւ մի քանի ապակե ճանապարհ եւ ատրակցիոն: Դրանք ստեղծված են, որպեսզի գրավեն սուր զգացողությունների սիրահարների ուշադրություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ