News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Մայիսի 10-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար, ոստիկանության ծառայողները Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ, 35-ամյա տղամարդուն, որը նախօրեին ավանակի հետ ԱԺ էր գնացել Նիկոլ Փաշինյանին «տուն տանելու»։

Ոստիկանությունը պնդում է, որ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է կանեփի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ՝ մայիսի 10-ին, քաղաքացին էշ էր բերել Ազգային ժողովի մոտ եւ հայտարարել է, որ եկել է Նիկոլ Փաշինյանին էշին թարս նստեցրած Իջեւան տանելու: Ըստ նրա՝ Իջևանում հին ավանդույթ կա՝ դավաճանին էշի վրա թարս նստեցրած քաղաքով պտտացնում են: «Եկել եմ մեր դավաճանին տանեմ։ Սա ակցիա չի, իրոք լուրջ տրամադրված եկել եմ։ Ես Աչաջուր գյուղից եմ, ինքը իմ համագյուղացում՝ Օնիկ Գասպարյանին դավաճան է համարում, որը շատ մեծ ներդրում ունի: Մեր իշուկի անունը կակռազ Իլհամիկ ա, ինքն իրեն շատ լավ կզգա, որ Իլհամիկի վրա նստած քաղաքով կպտտվի»,-ասել էր աչաջրեցին:

Տպել
Ամենաշատ