News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Տեխասում ոստիկանությունը որոնում է փախուստի դիմած բենգալյան վագրին, որին տեսել են զբոսայգիներում եւ փողոցներում թափառելիս, քանի դեռ կենդանու ենթադրյալ սեփականատերը չէր փախել գիշատչի հետ միասին, հաղորդում է AFP-ը:

Տղամարդը, որն արդեն ունեցել է խնդիրներ օրենքի հետ, բերման է ենթարկվել կալանքից խուսափելու համար, երբ տեղավորել է վագրին մեքենայի մեջ ու հեռացել: Նրան բերման են ենթարկել, սակայն վագրը դեռեւս չի հայտնաբերվել:

«Հետաքննության վագրային մասը շարունակվում է»,-թվիթերյան էջում գրել է Հյուսթոնի ոստիկանությունը 26-ամյա Վիկտոր Հյուգո Կուեվասին ձերբակալելուց հետո, որի փաստաբանը պնդում է, որ վագրը նրան չի պատկանում: Սակայն մեծ կատվազգին բնակվել է Կուեվասի վարձակալած տանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ