News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել Լիբանանի յոթ քաղաքացիների նկատմամբ, որոնք կապված են «Հըզբոլլահ»-ի եւ դրա Al-Qard al-Hassan (AQAH) ֆինանսական ընկերության հետ:

Ֆինանսների նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ «սեւ ցուցակում» ընդգրկվել է «Հըզբոլլահ»-ի Կենտրոնական ֆինանսների բաժնի ղեկավար Իբրահիմ Ալի Դահերին, ինչպես նաեւ վեց այլ անձինք, որոնք մեղադրվում են AQAH-ի դեմ պատժամիջոցներից խուսափելու համար Լիբանանի բանկերում մասնավոր հաշիվներ օգտագործելու մեջ:

««Հըզբոլլահը» շարունակում է չարաշահել Լիբանանի ֆինանսական հատվածը եւ սպառել երկրի ֆինանսական ռեսուրսները առանց այդ էլ դժվարին ժամանակաշրջանում»,- ասվում է Արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակի տնօրեն Անդրեա Գացկիի հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ