News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կիպրոսից հյուսիս գտնվող տարածքում թուրքական ձկնորսական նավերը քարեր ու ծխագլանիկներ են նետել իտալական երկու ձկնորսական նավերի վրա: Այս մասին ասվում է Իտալիայի ռազմածովային ուժերի հաղորդագրության մեջ, որը ուղղաթիռ է ուղարկել դեպքի վայր, հայտնում է Reuters-ը:

Հայտարարության մեջ ՌԾՈւ-ն միջադեպը որակել է որպես «փոխազդեցություն»՝ թուրքական ձկնորսական չճշտված թվով նավերի մասնակցությամբ: Թուրքական նավերը մոտ մանեւրումներ են կատարել իտալական նավերի ուղղությամբ՝ կապ հաստատելով դրանցից մեկի հետ եւ թեթեւակի վնասելով այն:

Դեպքի վայր է ուղարկվել իտալական ուղղաթիռ, ինչպես նաեւ՝ Թուրքիայի առափնյա պահպանության մոտորանավակ, եւ թուրքական ձկնորսական նավերը «ստիպված են եղել» դադարեցնել ռազմական գործողությունները, հայտնում են ՌԾՈՒ-ից:

«Թուրքական առափնյա պահպանության եւ Իտալիայի ռազմածովային ուժերի միջամտությունը ակնհայտորեն լարվածությունը թուլացնելու նպատակ է ունեցել եւ թույլ է տվել վերականգնել իրավիճակի վերահսկողությունը»,- ասված է հայտարարության մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ