News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Lurer.com-ն անդրադարձել է ՀՊՄՀ պատմության և հասարակագիտության ֆակուլտետի փոխդեկան, նույն ֆակուլտետի դասախոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Արդար Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Պողոսյանի գրառմանը՝ Ազատության հրապարակում հավաքված և «Հայաստան» դաշինքին սատարող քաղաքացիների մասին, որոնց նա անվանում է «անհայրենիք քոչվորներ»։

«Փաստորեն, ըստ ՀՊՄՀ պրոֆեսորի, հանրահավաքին մասնակցող բազմահազար մարդիկ, որոնց թվում նաև Նիկոլի հայրենավաճառ իշխանության պատճառով սեփական տունը վտանգած սյունեցիները, տնավեր դարձած հադրութցիները, քարվաճառցիները, քաշաթաղցիներն ու շուշեցիները «անհայրենիք քոչվորներ են» կամ «արնախում քոչվոր ցեղեր»:

Այստեղ չենք էլ ուզում քննարկել «Արդար Հայաստան» կուսակցության անդամի՝ 2020 թ. պատերազմի աղետալի հետևանքների հիմքերում 13 տարի առաջ իշխանությունից հեռացած Ռոբերտ Քոչարյանին տեսնելու զավեշտալի մտքերը:

Եթե ՀՊՄՀ պրոֆեսորն այսկերպ է ուզում կառուցել արդար Հայաստան, ավելին, նա այս ոճով է կարդում իր դասախոսություններն ու կատարում պատմագիտական հետազոտություններ, ապա վա՛յ մեզ:

Հիշեցնենք՝ Սամվել Պողոսյանը 2018 թ. իշխանափոխությունից հետո հանդես է եկել պատմաբանին ոչ վայել, հեռուստասերիալ նայող տատիկներին հարիր միակողմանի նիկոլապաշտությամբ՝ կուրորեն անտեսելով կատարվող խայտառակություններն ու Նիկոլի կողմից պետությանը հասցվող կործանարար վնասները: Որպես մտավորական՝ որևէ անգամ չի մասնակցել հայրենադավ իշխանությունների դեմ համաժողովրդական հանրահավաքներին: 

Սամվել Պողոսյանն իր գրառումներում վերջին շրջանում հատուկ կերպով «թեթև» քննադատում է Նիկոլին, քանի որ անդամակցում է ոչ անհայտ պոպուլիստ Նորայր Նորիկյանի «Արդար Հայաստան» դեռևս չգրանցված կուսակցությանը: Քաղաքական դաշտ վերադառնալու իր այս նոր քայլով Սամվել Պողոսյանը, փաստորեն, մաս է կազմում Նիկոլի՝ դասական պոպուլիզմով ընդդիմության ձայները փախցնելուն ուղղված նոր նախագծին, որի մասին կանդրադառնանք առաջիկայում:

Ստացվում է՝ իր այս քայլերով Սամվել Պողոսյանն արագ տեմպերով իր պատվավոր տեղն է գրավում, ըստ մամուլում շրջանառված տեղեկությունների, ամսական $ 300-ով իշխանահաճո գրառումներ կատարող  մեկ այլ պրոֆեսորի՝ Լևոն Շիրինյանի, կողքին:

Փաստորեն, ի դեմս Սամվել Պողոսյանի՝ ՀՊՄՀ-ն արդեն ունի երկրորդ Լևոն Շիրինյանը, ինչի համար շնորհավորում ենք ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին»,– գրում է կայքը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եկել եմ ասելու, որ տրամաբանական է, որ սահմանազատման գործընթացը սկսենք Բաղանիսից  Բերքաբեր ընկած տարածքում. Փաշինյան
Այս խոսակցությունը հեշտ խոսակցություն չէ. Սա անվտանգ, բարեկեցիկ, ուժեղ...
«Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ
Ապա՝ նույն ժամանակահատվածում, պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել են Գյուլբենկյան...
«Փաստ».  Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում
Այսինքն, իրական հանդիպում «բնակիչների հետ», որի ժամանակ մարդիկ իրենց կարծիքն ուղիղ կասեին Նիկոլ...
«Հրապարակ». Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի
Սակայն պարզվում է, որ որոշ արցախյան գործիչներ վախենում են, թե ՀՀ իշխանությունը «կօգտագործի» առիթը...
«Ժողովուրդ». Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184
Իշխանափոխությունից հետո Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, տնօրեն է...
«Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում
Ի դեպ, այդ համաձայնագրով եվրադիտորդներին անսահմանափակ իրավունքներ եւ լայն անձեռնմխելիություն է...
Ամենաշատ