News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 19
Տեսնել լրահոսը


Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը ԱԺ արտահերթ ընտրություններին աջակցելու է «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը։  Այս մասին այսօր՝ մայիսի 11–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ավագյանը։

Հարցին՝ կլինի՞ «Հայաստան» դաշինքի ցուցակում, Բորիս Ավագյանը նշեց, թե ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ քննարկում չի ունեցել։

«Ես «Վերածնվող Հայաստան» կուսակցությանն անպայման աջակցելու եմ։ Երբ դու անցնում ես Գորիս–Մեղրի ճանապարհով եւ տեսնում ես ցուցանակներ, որտեղ գրված է Ադրբեջան, այն ժամանակ երբ մենք ունենք մեծաքանակ գերիներ, անհետ կորածներ, եւ թույլ տալ, որ նրանք բերեն ամրացնեն այց ցուցանակներն ու սահմանային գիծն այդպես քաշե՞ն։ Ես տեսնում եմ, որ Սյունիքի բնակիչների անվտանգությունը ապահովում են ռուս սահմանապահ զորքերը, միայն դա  է հույսը, որ սյունեցիները կարողանում են այնտեղ ապրել, եւ ոչ թե գաղթել։ Այս խնդիրները հրատապ լուծում են պահանջում»,– ասաց Բորիս Ավագյանը։

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Վերածնվող Հայաստան» եւ ՀՅԴ կուսակցությունները մասնակցելու են  ընտրություններին։ Մայիսի 9–ին քաղաքական այս ուժերը հայտարարեցին ընտրություններին «Հայաստան» դաշինքով մասնակցելու վերաբերյալ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արդեն աբսուրդային իրավիճակ է ստեղծվում Պրոֆեսոր Չարչյանի դեպքով. Արամ Վարդեւանյան
Դադարեցրեք այս խայտառակությունը…
Արմավիրի մարզի ոստիկանապետ, «Դխկ» անունով հայտնի Կարեն Հակոբյանը ՔՊ-ին չընտրողների ցուցակ է հավաքում. «Դեժավյու»
Ի դեպ, Կարեն Հակոբյանն ամուսնալուծվել է այն բանից հետո, երբ կինը բացահայտել է վերջինիս՝ Իջևանի բաժնի մի տեղամասային տեսուչի հետ սիրային…
Մեր քվեով պետք է ապահովենք բոլորիս միասնության հաստատումն ու պետության վստահ առաջընթացը. ՄԻՊ
Հիշե´ք, որ մեր երկրի Մայր օրենքը երաշխավորել է հավասար ու ազատ ընտրություններ ու որևէ մեկը չի…
Պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի և ցանկացած պլանի. Արշավիր Ղարամյան
Ինչպես գիտեք, արդեն մի քանի օր է՝ գործող իշխանությունների հրահանգներով և կարգադրություններով…
Հանդիպել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերգեյ Համբարձումյանը
Մարդու, ում հետ մենք բոլորս կապել ենք Հայաստանի Հանրապետության բարգավաճող տնտեսական…
ՃՈ փոխգնդապետերը իրենց ենթականերին սպառնում են ազատել աշխատանքից. «Դեժավյու»
Վերջինս հանդիսանում է իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանի կուրսընկերը…