News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Յոթերորդ գումարման Ազգային ժողովը երեկ իրավունքի ուժով ցրվեց, Հանրապետության նախագահն էլ Ազգային ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին հրամանագիրը ստորագրեց. քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին եւ կավարտվի հունիսի 18-ին։                         

NEWS.am-ը զրուցել է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք պատրաստվում են մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Մեզ հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը նշեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակի առաջին համարը լինելու է Արթուր Վանեցյանը, նախընտրական ցուցակի առաջին կին թեկնածուի վերաբերյալ մամուլի քարտուղարն ասաց. «Կլինեն պաշտոնական հայտարարություններ։ Դեռեւս այդ որոշումները վերահաստատման փուլում են»։

Նշենք՝ երեկվանից մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավարը կլինի ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

Դավիթ Հարությունյանը մեզ հետ զրույցում ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այդ տեղեկությունը։

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի շրջանակներում իրենց քաղաքական համագործակցության մասին են հայտարարել ՀՀԿ եւ «Հայրենիք» կուսակցությունները, որոնք արտահերթ ընտրություններին կմասնակցեն միասին։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ նախընտրական ցուցակի հետ կապված վերջնական որոշում դեռեւս չունեն.

«Ընտրության հետ կապված բոլոր գործընթացների մասին մոտ օրերս կիմանաք, առայժմ չեմ կարող ասել, աշխատանքներն ընթանում են, շուտով կհայտարարենք»։

Աբովյանն իրենց շանսերը գնահատեց բարձր. «Որովհետեւ ունենք ժողովրդի կողմից վստահություն։ Հաշվի առնելով մեր անցած ճանապարհը, հաշվի առնելով այն, որ մենք տարիներ ի վեր եղել ենք ամենամեծ ընդդիմադիր ուժը եւ երկրորդ քաղաքական ուժը քաղաքական դաշտում, մենք գնում ենք դեպի հաղթանակ»։

Նա հավանական համարեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեծամասնությամբ կմտնի Խորհրդարան. «Ոչ ոք չպետք է մոռանա, որ որոշողը ժողովուրդն է»։

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանն էլ մեզ հետ զրույցում նշեց՝ ակնկալում են, որ քաղաքացին այս անգամ ոչ թե էմոցիոնալ, այլ գիտակցաբար է ընտրություն կատարելու. «Ու իր քվեն տալու է այնպիսի քաղաքական ուժերի, որոնք սեւի ու սպիտակների շրջանակից դուրս են։ Մենք վճռական ենք տրամադրված»։

Նա ասաց, որ կուսակցության կարգախոս ունեն, սակայն հրաժարվեց այն հրապարակել. «Օրենքով սահմանված ժամկետներում կհրապարակենք կարգախոսը։ Ենթադրվում է, որ առաջին համարը ես եմ լինելու։ Որոշումները այդ առնչությամբ կկայացվեն առաջիկա շաբաթվա ընթացքում»։

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանն ասաց, որ ընտրությունների մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ նիստ տեղի չի ունեցել, բայց ներկուսակցական քննարկումներում ընդհանուր տրամադրություններն այնպիսին են, որ պիտի մասնակցեն ընտրություններին. «Մենք նախապատրաստական աշխատանքներն ամբողջությամբ սկսել ենք»։

Հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ են դաշինքով հանդես գալ արտահերթ ընտրություններին՝ կուսակցության անդամը պատասխանեց. «Այս հարցին վերջնական պատասխանել, ասել՝ այո կամ ոչ, հնարավոր կլինի ցուցակները ԿԸՀ ներկայացնելու օրը։ Այս պահի դրությամբ մենք չենք բացառում համագործակցությունը. հարցն օրակարգի ու վստահության մեջ է։ Այս պահին կուսակցության ներսում տրամադրություններն այնպիսին են, որ կմասնակցենք միայնակ»։

Անդրադառնալով Խորհրդարան անցնելու իրենց շանսերին՝ Նահապետյանն ասաց. «Ես տեսնում եմ շանսեր տեսանելի տոկոսով Ազգային ժողովում ներկայացված լինելու եւ ատելության ճամբարների միջեւ զսպանակ լինելու համար»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ