News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն անդրադարձել է այսօր՝ մայիսի 11–ին, Կենտրոն վարչական շրջանի շենքում թաղապետի տեղակալի եւ  թաղապետարանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետի միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքին։

«Այսօր Կենտրոն վարչական շրջանի շենքում տեղի ունեցած «փողոցային հաշիվ մաքրելը »շատ նման է տարիներ ի վեր Հայաստանում ձեւավորված ուժի միջոցով հարցեր լուծելու մշակույթին: Այսօր մեր ազգն իրավունք չունի այսքան կորուստնորից հետո, ու կանգնած լինելով այսքան խնդիրների դեմ, թույլ տա իրեն, որ նույնիսկ քաղաքացիներն իրար մեջ առաջացած խնդիրները լուծեն վայրենի ցեղերի դաժան ու անտրամաբանական մեթոդներով, նամանավանդ նման բան չպիտի տեղի ունենա պետական մարմինների շրջանակներում։ Այսօր հայ ազգի հոգեվիճակը անհրաժեշտություն ունի տեսնելու, որ պետական մարմիններում աշխատում են գիտակից եւ պատասխանատվություն ունեցող մարդիկ, այդ իսկ պատճառով, այսօրվա միջադեպի պատասխանատուները եւ մեղավորները պետք է կրեն պատիժ օրենքի ողջ ուժով:

Ձեռնամարտի մասնակիցներից ոմանց անդրադարձ ունեցել եմ, զգուշացրել եմ, բայց լսող չկար։

Հ.Գ. Հայկ Մարության, Երեւանի քաղաքացիները սպասում են քաղաքապետի արձագանքին»,– Ֆեյսբուքի իր էջում գրել է Խաչատրյանն ու լուսանկարներ հրապարակել տեղի ունեցած ծեծկռտուքից:

Նշենք, որ այսօր առավոտյան ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանի եւ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանի միջեւ: Նրանք ձերբակալվել են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ավիավթարը երկու մարդու կյանք է խլել
Անսիից թռիչք կատարող ինքնաթիռում գտնվող երկու մարդ է զոհվել․․․
Խոշոր վթար՝ Գեղարքունիքի մարզում. ավտոմեքենայի անիվի պայթելու հետևանքով «03»-ը բախվել է քարերին և գլխիվայր շրջվել
Վարորդը հիվանդանոցում ենթարկվել է սթափության փորձաքննության…
Իրանում կործանվել է քվեատուփեր տեղափոխող ուղղաթիռը
Ուղեւորներից մեկը զոհվել է...
Արտակարգ դեպք. հիվանդանոց տեղափոխված կանայք հայտնել են, որ ծեծի են ենթարկվել ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից
Վերջիններս բժիշկներին հայտնել են, որ իրենք մարմնական վնասվածքները ստացել են 2 օր…
Կեմերովոյում ինքնաթիռի կործանման հետեւանքով 9 մարդ է զոհվել
Հետ դառնալով՝ ինքնաթիռն ընկել է անտառի մեջ...
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բժիշկները պայքարում են արցախցի 5 վիրավորների այդ թվում՝ երեխաների կյանքի համար
Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 44-ամյա Սամվել Մանգասարյանը, իր վարած Nissan X-Trail…