News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Օդային տագնապի ազդանշան է հնչել Իսրայելի կենտրոնական մի շարք բնակավայրերում: Ապաստարաններ են իջել մարդիկ Թել Ավիվում, Ռամաթ Հանում եւ Ռիշոն լե Ցիոնում: «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը որսացել է մի քանի տասնյակ հրթիռներ Թել Ավիվի երկնքում, հաղորդում է իսրայելյան «9-րդ ալիքը»:

«Իսլամական ջիհադը» հարձակումից 20 րոպե առաջ հրապարակել էր հաղորդագրություն, որում սպառնացել էր 21:00-ից հրթիռակոծել Թել Ավիվը: ՀԱՄԱՍ-ը հայտնում է 130 հրթիռների մասին, որոնք արձակվել են Թել Ավիվի ուղղությամբ:

Թիկունքի հրամանատարությունը հրահանգավորում է երկրի հարավում եւ կենտրոնական հատվածում բնակիչներին գտնվել տարածքների մոտ, որտեղ կան պաշտպանված սենյակներ, ինչպես նաեւ հետեւել հատուկ հավելվածներում հաղորդագրություններին: Օդային տագնապի յուրաքանչյուր ազդանշանից հետո պետք է մնալ պաշտպանված տարածքում եւս առնվազն 10 րոպե:

Գազայի հատվածից Աշկելոնում բնակելի շենքերի ուղղությամբ արձակված հրթիռների ուղիղ հարվածները տեղի են ունեցել «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի անսարքության պատճառով, հաղորդում են իսրայելյան ԶԼՄ-ները:

Այժմ անսարքությունը վերացվել է, համակարգը բերվել է մարտական պատրաստվածության:

Աշկելոնի բնակելի շենքերի հրթիռակոծության հետեւանքով զոհվել է երկու կին, շուրջ 80 մարդ ստացել է վիրավորում, տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է 84 մարդ, որոնցից 2-ի վիճակը գնահատվում է ծանր, երկու կնոջ վնասվածքները՝ միջին ծանրության, 44 մարդ ստացել է թեթեւ վիրավորում, 35-ը՝ գտնվում է շոկային վիճակում:

Օրվա ընթացքում ընդհանուր առմամբ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 480 հրթիռ, որոնցից 200-ը որսացել է «Երկաթյա գմբեթ» ՀՕՊ համակարգը: 150 հրթիռ ընկել է հենց Գազայի հատվածում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ