News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 15
Տեսնել լրահոսը

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում, մայիսի 11-ին ժամը 21:07-ին հաղորդում է ստացվել «Զառին բաղ» կոչվող տեղամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին:

Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը՝ ԱԻՊԾ տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, ոստիկանության համակարգի և ճանապարհային ոստիկանության ծառայողներ, «Շտապ բժշկական օգնություն կայան» ՓԲԸ-ի հերթապահ խումբը:

Դեռևս չպարզված հանգամանքներում Ստեփանակերտ քաղաքի 21-ամյա բնակիչ Վ.Ք.-ն իր վարած «Vaz 21- 07» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանակերտի «Զառին բաղ» կոչվող տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և կողաշրջվել:

Վարորդը և նրա 21-ամյա ուղևոր Է.Պ.-ն շտապ օգնության մեքենայով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության՝ նրանց առողջական վիճակը բավարար է:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խոշոր հրդեհ՝ Նոր Արեշում. դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Արեշի 2-րդ փողոցի տներից մեկում…
Սարյան փողոցի բնարականներից մեկում կանխվել է քաղաքացու ինքնահրկիզման փորձը. նա հոսպիտալացվել է
Դեպքի վայրում գտնվող հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեսուչը…
Պետերբուրգի դատարանը կվերանայի նախկին փոխմարզպետ Մարատ Հովհաննիսյանի դատավճիռը
Դատախազությունը խստագույն պատժի է ձգտում...
Ընտրողներին տարբեր չափերի կաշառք առաջարկելու և տալու համար մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի. ՀՔԾ
Նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան...
Ներկայացել է լրագրող, զորամասում ծառայող զինվորին գումար փոխանցելու պատրվակով մարդկանցից հափշտակել է 2,7 մլն դրամ
Բազմաթիվ խարդախության դեպքերի գործով որոշում է կայացվել 30-ամյա տղամարդուն որպես մեղադրյալ ներգրավելու մասին...
Թունավորման գործ. Երեխաների օգտագործած «Բիոկաթ»-ի թթվասերը և կաթնաշոռը չեն համապատասխանել սահմանված պահանջներին
ՍԱՏՄ ղեկավարի հրամաններով՝ վերահսկողական միջոցառումներ՝ ստուգումներ, են սկսվել նշված մանկապարտեզներում, ինչպես նաև «Բիոկաթ» ՍՊԸ-ում…
Ամենաշատ