News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումն Աֆղանստանից 6-12 տոկոսով իրականացված է, սակայն պաշտոնյաներն Աֆղանստանում գտնվող զորքերի ընդհանուր թիվը չեն հայտնում:

Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ տվյալները թաքցվում են  զորքերը թալիբների հնարավոր հարձակումից պաշտպանելու համար:

«Կենտրոնական հրամանատարությունը մտահոգություն է հայտնել անձնակազմի տվյալների հրապարակման կապակցությամբ՝ հատկապես հաշվի առնելով, որ մենք ենթադրում ենք, որ« Թալիբան»-ը կարող է դիմակայել այս գործընթացին»,- ասել է Քիրբին:

Մայիսի 1-ից Աֆղանստանում ամերիկյան ուժերը երկրից դուրս են հանել շուրջ 104 միավոր C-17 սարքավորում, ավելի քան 1800 միավոր սարքավորում նվիրաբերվել է Պաշտպանության նյութատեխնիկական վարչությանը եւ մեկ օյեկտ պաշտոնապես փոխանցվել է Աֆղանստանի ազգային բանակին:

Ապրիլին նախագահ Ջո Բայդենը ամերիկյան բոլոր զորքերին հրահանգել էր մինչեւ սեպտեմբերի 11-ը լքել Աֆղանստանը:

Հունվար ամսվա դրությամ Աֆղանստանում մոտ 3500 ամերիկացի զինվոր կար, սակայն զորքերի թիվը կարող է ժամանակավորապես աճել, քանի որ անցյալ շաբաթ մի քանի հարյուր բանակային ռեյնջեր էր ուղարկվել երկիր՝ զորքերի դուրսբերման գործընթացին օգնելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ