News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Նախագահ Ջո Բայդենի քաղաքականությունն Իսրայելի եւ Իրանի նկատմամբ «հուսադրում է ահաբեկիչներին»: Այդ մասին Fox News-ին հայտնել է նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Նրա խոսքով՝ Բայդենի վարչակազմն «ակնհայտորեն ավելի քիչ աջակցություն է ցուցաբերում» իսրայելացիների ինքնապաշտպանության իրավունքներին, քան Թրամփի վարչակազմը, եւ նման գործողությունները «բռնության տեսակներ են ենթադրում, որոնք մենք այսօր տեսնում ենք տարածաշրջանում»:

«Այնպիսի պարզ բաները, ինչպիսիք են նախագահ Բայդենի՝ Իսրայելի ղեկավարության հետ զրույցի հետաձգումը եւ [ՄԱԿ-ի] միջոցով [Պաղեստինյան ինքնավարության]  ֆինանսավորման վերսկսումը, ՀԱՄԱՍ-ին եւ Արեւմտյան ափի ահաբեկիչներին ասում են, որ Ամերիկան ավելի քիչ է գնահատում հարաբերություններն Իսրայելի հետ»,- ասել է  նախկին պետքարտուղարը:

Նա նշել է, որ Սպիտակ տան «քաղաքականության փոփոխությունն» Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ վտանգավոր է: «Մտածեք դրա մասին. Իրանն այսօր ընդունում եւ պաշտպանում է իրանական ռեժիմի ամենաբարձրաստիճան օպերատիվ ղեկավարներին»,- ասել է Պոմպեոն: «Այս շաբաթ մենք զենքի զանգվածային բեռ ենք առգրավել, որը գրեթե հաստատ Իրանից ուղեւորվում էր Եմեն՝ հութիների մոտ, ում այս վարչակազմն այժմ անհասկանալի կերպով ահաբեկիչ չի հայտարարում: «Այս ամենը ազդանշան է Իրանի կողմից աջակցվող «ՀԱՄԱՍ»-ի զինյալների համար. ժամանակն է հրթիռներ արձակել եւ գլոբալ ճանաչման եւ հայտարարված բողոքների աջակցման հասնել»,- ասաց նա:

Պոմպեոն հավելել է, որ «չպետք է զարմանք առաջացնի յան», որ ԱՄՆ-ն, փորձելով միանալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ), սկսել է քանդել «կոալիցիան, որը Թրամփի վարչակազմը կառուցել էր» Իսրայելի հետ:

Նա կարծում է, որ Բայդենի վարչակազմը «վճռական է տրամադրված Իրանին միջուկային զենքի ճանապարհ տալու հարցում՝ երկրորդ անգամ միանալով ԳՀՀԾ-ին», եւ դա «մեր դաշնակից Իսրայելին այնպիսի դիրքում կդնի, որ այն ստիպված կլինի ռազմական գործողություններ ձեռնարկել»: «Բայդենի՝ «ԳՀՀԾ կամ պատերազմ» մանտրան լրիվ հակառակ իմաստ ունի: Երբ մենք դուրս եկանք այս ոչ կոմպետենտ համաձայնագրից, պատերազմ չկար: Երեք երկիր միացավ Աբրահամյան համաձայնագրերին՝ խաղաղություն հայտարարելով Իսրայելի հետ: Կրկնակի անդամակցությունը ԳՀՀԾ-ին, ինչպես այժմ մենք կարող ենք դա զգալ Գազայում, գործողություն է, որը կթուլացնի աշխարհը եւ պայմաններ կստեղծի պատերազմ սկսելու համար, որը կարող է սրվել եւ շատ երկրներ ընդգրկել»,- հավելել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ