News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիան հետ է կանչել Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Ստեյնիցին ուղարկված հունիսին միջազգային դիվանագիտությանը նվիրված համաժողովին մասնակցության հրավերը, հաղորդում է Anadolu-ն:

Համաժողովի հրավերն առաջինն էր 2010-ին երկրների միջեւ հարաբերությունների խզումից հետո: Հրավերը չեղյալ հայտարարելու Թուրքիայի որոշումը կայացվել է Գազայի հատվածում եւ Իսրայելում բռնությունների սրման ֆոնին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցյալ ուրբաթ Իսրայելին «ահաբեկչական պետություն» էր անվանել»՝ Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի մոտ պաղեստինցիների բողոքի ցույցը ցրելու համար:

Ստեյնիցի մասնակցությունը նման բարձր մակարդակի առաջին այցը պետք է լիներ Թուրքիա վերջին երկար տարիների ընթացքում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ