News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն անդրադարձել է վաղ առավոտից «Երեւանի ավտոբուս» ՓԲ ընկերության ավտոբուսների աշխատանքի խափանմանը։ 

«Դիզելային վառելիքի մատակարարման ուշացումների հետ կապված խնդրի պատճառով, այսօր «Երեւանի ավտոբուս» ՓԲ ընկերության ավտոբուսները առավոտվանից ի վիճակի չեն եղել սպասարկել հանրությանը։ Այս պահին խնդիրը մասամբ լուծված է։

Երեւանի քաղաքապետարանը մատակարար ընկերության հետ քննարկումներում փորձում է հնարավորինս արագ լուծել խնդիրը եւ վերականգնել տրանսպորտի բնականոն աշխատանքը։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը՝ առաջացած անհարմարության համար»,– ֆեյսբուքի իր էջում գրել է Կարապետյանը։

Նշենք, որ Ջրվեժի եւ Չարբախի ավտոպարկերում երթուղայինների վարորդները վաղ առավոտյան բողոքի ակցիա էին իրականացնում: 

«Օղորմի Տարոնի հորը, առաջ գարաժում ամեն ինչ կար». մոտ 250 ավտոբուս աշխատանքի դուրս չի եկել

Հարգելի համաքաղաքացիներ, Դիզելային վառելիքի մատակարարման ուշացումների հետ կապված խնդրի պատճառով, այսօր «Երեւանի...

Опубликовано Hakob Karapetyan Среда, 12 мая 2021 г.
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ