News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով խարդախության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ 2020թ. դեկտեմբերի 25-ին Երևանի բնակիչը խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի բնակչից առձեռն ստացել է գումար՝ վարկ ստանալու օգնելու պատրվակով։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ողբերգական վթար Արարատի մարզում. 16-ամյա վարորդը մահացել է, եւս երկու անչափահաս հիվանդանոց են տեղափոխվել
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, այնուհետև ավտոմեքենան տեղափոխել…
Օձունի համայնքապետը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն. գործը կուղարկվի ՀՔԾ
ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է դրա հիման վրա անմիջապես հարուցել քրեական գործ…
Ընտրակաշառք տալու և ստանալու կասկածանքով մեղադրանք է առաջադրվել ևս 2 անձի. ՀՔԾ
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին...
Մահվան ելքով ավտովթար՝ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին. ՔԿ-ն տեսանյութ է տարածել
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության…
Մեղադրանք է առաջադրվել Մեծամորի թիվ 1 դպրոցի տնօրենին և նրա ամուսնուն
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան…
Եվս 1 անձի մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք խոստանալու և տրամադրելու համար. վերջինս կալանավորվել է. ՀՔԾ
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար 21.06.2021թ.-ին Գ.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին…