News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արաբա-իսրայելական հակամարտությունն ավելի շուտ կարելի է հակամարտություն անվանել Իսրայելի եւ «ՀԱՄԱՍ»-ի միջեւ: Իսրայելի նպատակն է ոչնչացնել «ՀԱՄԱՍ»-ի վերահսկողության տակ գտնվող ռազմական օբյեկտները: Այս մասին մայիսի 12-ին «Թեժ Մերձավոր Արեւելք. վտանգ Հարավային Կովկասի համար» թեմայով քննարկման ժամանակ ասաց արաբագետ Արաքս Փաշայանը:

Ըստ նրա՝ լարվածության նոր ալիք բարձրացնման պատճառները ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին են: Այդպես, նա պատճառներից մեկը համարում է ԱՄՆ քաղաքականության փոփոխությունը Մերձավոր Արեւելքում: «ԱՄՆ-ում Ջո Բայդենի իշխանության գալուց հետո զգալի փոփոխություններ են տեղի ունեցել: Նախ, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իսրայելամետ քաղաքականությունը ակնհայտորեն որոշակի ճշգրտումների է ենթարկվում Բայդենի կողմից: Ուզում եմ հիշեցնել, որ Թրամփն ապահովել է «Դարի գործարքի» մեկնարկը, որը, այնուամենայնիվ, ոչ մի էական արդյունքի չհասավ»,- ասաց Փաշայանը՝ հավելելով, որ այդ ամենի վրա հսկայական ռեսուրսներ են ծախսվել:

Բացի այդ, արաբագետի խոսքով, ԱՄՆ-ի եւ Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցային գործընթացի մեկնարկը ցույց տվեց, որ անվտանգության ապահովման առումով որոշակի խնդիրներ կան, որոնք մեծապես կապված են Իրանի հետ: Այդպես, տարածաշրջանի որոշ երկրներ վախենում են Իրանի ակտիվացումից եւ դա իրենց ազգային անվտանգության լուրջ մարտահրավերն են համարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ